Ամեն օր չի կարելի ձու ուտել․ մի՞ֆ, թե իրականություն

https://eco.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d6%85%d6%80-%d5%b9%d5%ab-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b1%d5%b8%d6%82-%d5%b8%d6%82%d5%bf%d5%a5%d5%ac%e2%80%a4-%d5%b4%d5%ab%d5%9e%d6%86-%d5%a9%d5%a5-%d5%ab%d6%80/

Չնայած այն հանգամանքին, որ հավկիթն ունի մի շարք առողջարար հատկություններ, բայց հաճախ ենք լսում այն արտահայտությունը, թե ամեն օր չի կարելի ձու ուտել։

Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի դիտարկմամբ, ձուն սպիտակուցային սնունդ է, այն մի շարք վիտամիններ և հանքանյութեր է պարունակում և այս իդեալական պատկերը փչացնում է խոլեստերինի բարձր պարունակությունը՝ մոտ 570 մգ/100 գ(2 ձու)։

«Հենց  այս փաստն է, որ մարդկանց մոտ հարցեր է առաջացնում։ Նախկինում նույնիսկ խորհուրդ էր տրվում «բարձր խոլեստերին» ունեցող բոլոր հիվանդներին սահմանափակել ձու պարունակող մթերքները և տրամադրում էին մի ամբողջ ցանկ: Առաջարկվում էր սահմանափակել խոլեստերինի ընդունումը մինչև 300 մգ/օրական:

Բայց տարիներ անցան, 2015 թվականին, այս բոլոր ցուցումները անհետացան, քանի որ հետազոտությունները կապ չեն գտել ձվի օգտագործման և սրտի կորոնար հիվանդության կամ ինսուլտի ռիսկի միջև։ Սննդային խոլեստերինը զգալիորեն ավելի քիչ է նպաստում սիրտ֊անոթային հիվանդությունների զարգացմանը, քան հագեցած և տրանս ճարպերը»,– պարզաբանում է բժիշկ-դիետոլոգը:

Ըստ նրա, բալանսավորված սննդակարգի հիմնական սկզբունքը բազմազանությունն է։ Եթե սննդակարգում օրինակ գերակշռում է ձուն, ապա մյուս սպիտակուցներով հարուստ մթերքները դուրս են մնում:

Սպիտակուցային սնունդ է համարվում՝

1․ միս

2․ թռչնամիս

3․ձուկ և ծովամթերք

4․ լոբազգիներ

5․ընկուզեղեն և սերմեր

Նրանցից յուրաքանչյուրն ունի իր արժեքը և պետք է ընդգրկվի սննդակարգում։ «Յուրաքանչյուր ոք, ով ձու է ուտում նախաճաշին, ճաշին և ընթրիքին, հեշտությամբ կարող է մնալ առանց հավի և ձկան»,- վստահեցնում է բժիշկ-սնդաբանը և հավելում․ «Հետևաբար, խնդիրը այն չէ, թե քանի ձու եք ուտում, այլ այն, թե որ մթերքներն են դուրս մնում սննդակարգից»։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով