«Աղիքային վարակների ակտիվացումը բնորոշ է սեզոնին»․ Գայանե Սահակյան

https://eco.am/%d5%a1%d5%b2%d5%ab%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%af%d5%bf%d5%ab%d5%be%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a2%d5%b6%d5%b8/

«Որոշակի կետերում մենք կատարել ենք մոնիթորինգ և պիտի ասեմ, որ ջրի որակական որևէ փոփոխություն չունենք»,- այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, բացառելով, որ վերջին օրերին Հայաստանի բնակչության շրջանում աղիքային վարակների ակտիվացումը որևէ կապ ունի ջրի աղտոտվածության հետ․ «Անհանգստանալու կարիք չկա, աղիքային վարակների բռնկումներ, արտառոց իրավիճակ չկա։ Աղիքային վարակների ակտիվացումը բնորոշ է սեզոնին»։

Ըստ մասնագետի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակիչ հիվանդությունների ցուցանիշները նույնն են․ «Հիմնականում այն պայմանավորված է հանգստի սեզոնով, ճանապարհորդություններով, լողավազաններում լողալով, դրսում սնվելով և այլն: Հիմնականում տարածված են էնետերովիրուսներ, ռոտավիրուսներ: Կրկնում եմ՝ բռնկումներ չունենք, արտառոց ակտիվացում չկա»,-լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրեց բանախոսը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով