1971թ․ փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվեց «Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիան:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 2021թ․ 75/317 բանաձևով պաշտոնապես հաստատեց փետրվարի 2-ը որպես Խոնավ տարածքների համաշխարհային օր։
Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թվականի նոյեմբերի 6-ին դառնալով 70-րդ անդամակցող երկիրը։ Այսօր Հայաստանն ունի երեք Ռամսարի տարածք՝
1․Սևանա լիճը,
2․Արփի լիճը,
3․ Խոր Վիրապի ճահիճը:
Ռամսարի կոնվենցիան խոնավ տարածքներ է ճանաչում բնական կամ արհեստական, ժամանակավոր կամ մշտական ճահիճները, խրուտները, տորֆավայրերը կամ ջրատարածքները՝ լճացած կամ հոսող, քաղցրահամ, աղիավուն կամ աղի, այդ թվում՝ նաև ծովային տարածքները, որոնց խորությունը տեղատվության ժամանակ չի գերազանցում վեց մետրից:
Այսօր Կոնվենցիային միացել է 172 երկիր, Ռամսարի տարածքների թիվը 2,471 է, իսկ նրանց ընդհանուր մակերեսը՝ 256,192,356 հեկտար:





Թողնել մեկնաբանություն