Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-2%d5%bd%d5%b4-%d5%b8%d5%be-2/

Մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.48մ։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից Սևանի մակարդակը ցածր է 24սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը մայիսի 29-ից հունիսի 4-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 4.411մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հունիսի 4-ը ներառյալ՝ 28.334մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով մայիսի 29-ից հունիսի 4-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 7.376մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 4-ը ներառյալ՝ 63.880մլն. մ³:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով