Հունվարի 26-ն աշխարհում նշվում է որպես էկոլոգիական կրթության համաշխարհային օր։ Օրվա խորհրդին համահունչ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել հերթական էկոկրթական միջոցառում՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգին։
Կազմակերպված էկոկրթական միջոցառման մասնակիցներ էին աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից՝ բացահայտելու Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի էկոհամակարգն ու կենսաբազմազանությունը։
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը և Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հակոբ Մաթևոսյանը ներկայացրեցին՝
1․ Սևանա լճի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար,
2․ լճի բնապահպանական առանձնահատկությունները,
3․կենսաբազմազանությունը։
Բանախոսները անդրադարձան նաև Կառավարության կողմից լճի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև լճի հիմանխնդիրների լուծմանն ուղղվող քայլերին։
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը խոսեց Սևանա լճի ձկնատեսակների մասին, մասնավորապես՝ պատմական ակնարկ անելով Սևանի իշխան էնդեմիկ ձկնատեսակին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
էկո բաց դաս՝ «Ազնավուր» քոլեջում․ հայկական լանդշաֆտից մինչև բնական պաշարներ






Թողնել մեկնաբանություն