ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի ղեկավար Աստղիկ Ծատուրյանը Պրահայում (Չեխիա) մասնակցել է «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի շրջանակներում կայացած հանդիպմանը։
Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ ուսումնական այցի նպատակն էր ուսումնասիրել և ծանոթանալ Չեխիայի Հանրապետությունում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման ընթացքին և բնապահպանության համակարգերին, ծանոթանալ տեսակների և կենսամիջավայրերի մոնիթորինգի մեթոդներին, տվյալների հավաքմանը, գնահատմանը և ներկայացմանը։
Զեկույցների միջոցով ներկայացվել է Չեխիայում կիրառվող մոնիթորինգային գործողությունների ձևաչափը՝ ներառյալ ստանդարտիզացված տվյալների հավաքագրումը, տվյալների վերլուծությունը, «էմերալդ» և Նատուրա-2000 տարածքների սահմանումը և այլ կենսաբազմազնությանը վերաբերող թեմաներ։
Չնայած Կենսաբազմազանության մոնիթորինգի թիմն արդեն սկսել է տեսակների մոնիթորինգի գործընթացը, այլ երկրների լավագույն փորձի օգտագործումը կարող է արժեքավոր լինել:






Թողնել մեկնաբանություն