Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Դուբայում ընթանում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը (COP28), որի շրջանակում հանդիպում է կայացել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության պատվիրակությունների միջև:
«Անհրաժեշտ լուծումներն առկա են։ Մենք պետք է արագացնենք գիտությունը և ամրապնդենք վերջին տասնամյակի դրական զարգացումները՝ կրկնապատկելով և եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է բավարար կլիմայական ֆինանսավորում, ու այդ ֆինանսավորման անկյունաքարը պետք է լինի «Կորուստների և վնասների» հիմնադրամը»,- ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և հավելել, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիր:
Ըստ ՀՀ նախագահի, կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված հավակնություններն իրագործելու համար պետք է կառուցել այնպիսի էներգետիկ համակարգեր, որոնք առավել չեզոք են ածխածնի արտանետման առումով և քիչ կախված՝ հանածո վառելիքից:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
COP28 կլիմայական համաժողովին ընդառաջ Հայաստանն ամփոփել է տարեկան գործողությունների առաջընթացը
Ինչպես հաղթահարել կլիմայական ճգնաժամը. Դիլիջանում կայացել է երիտասարդական համաժողով






Թողնել մեկնաբանություն