Իր տեսակով տարածաշրջանում առաջին ու եզակի «O2 Gardens» մեգանախագծի բացումով օրերս ազդարարվեց «PROFAL» ընկերության հիմնադրման 20-րդ հոբելյանական տարեդարձի տոնակատարության միջոցառումների շարքը։
Ալյումինե և ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատար PROFAL ընկերությունն այսուհետ հանդես է գալու որպես PROFAL GROUP՝ մեկ ընդհանուր բրենդի ներքո միավորելով տարբեր ուղղություններ ներկայացնող «PROFAL» «PROFAL HOME», «ELECTRIX», «ARGO» և «O2 GARDENS» բրենդերը:
«O2 Gardens»-ը ավելին է, քան թթվածինը», հենց այս կարգախոսով կանաչապատման ուղղությունը ներկայացնող «O2 Gardens» նոր մեգանախագիծը հեռանկարում նաև սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակ ունի:

«Ուրախ ենք, որ PROFAL-ը այսպիսի մեծ հաջողություն է գրանցում՝ ստեղծելով նոր և կրկին նորարարական ընկերություն լանդշաֆտի, բնական ձևավորումների և ընդհանուր առմամբ՝ ինդուստրիալ դիզայնի մեջ: Շատ կարևոր է նման ընկերությունների առաջացումը, որովհետև դրանք մեր երկրում գործող ընկերություններին և բնակելի թաղամասերին, տներին միջազգային մրցունակություն են տալիս», – շնորհավորելով ընկերության հոբելյանի առթիվ, միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը


Բուսաբանական այգու ձևաչափով «Օ2 Gardens»-ում ներկայացված են 2000-ից ավելի բուսատեսակներ, թփեր, ծաղիկներ, ծառեր և բույսերի խնամքի պարագաներ։ Բուսատեսակները ներմուծում են Եվրոպայից ու տարբեր երկրներից, բայց որոշներն աճեցվում են տեղում: Իր տեսակի մեջ եզակի նորաբաց այգում մուտքը, այնտեղ զբոսնել ցանկացողների համար, անվճար է։ Բացի մաքուր օդ շնչելուց, կարող են տեղում ծանոթանալ բույսերին, իսկ ցանկության դեպքում՝ նաև գնել դրանք:
Մեգանախագծի գաղափարը ծագել է հիմնադիրներից Մերուժան Ավետիսյանի մոտ, ապա՝ կյանքի է կոչվել տարիների ընթացքում, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց հետո։
«Երկար տարիներ զբաղվելով շինարարությամբ, հասկացանք որ մեր կյանքի կոչած բազմաթիվ նախագծերին կանաչածածկ տարածքներ են պակասում։ Իսկ «O2 Gardens»-ը հենց 10 տարիների ընթացքում գաղափարների զարգացման արդյունքն է»,- ասաց ընկերության համահիմնադիրներից Մերուժան Ավետիսյանն ու կարևորեց էկոլոգիական կրթությունը․ «Հիմնական նպատակը ուսուցողական կենտրոն ստեղծելն է, քանի որ նախատեսում ենք երեխաների համար կազմակերպել դասընթացներ, որպեսզի նրանք հնարավորություն ստանան տեսնել, թե բույսերն ինչպես են աճում: Դպրոցների հետ համագործակցությունն է նաև առաջնային լինելու։ Նախատեսվում ենք նաւ սեմինարներ ու դասընթացներ, որոնք հնարավորություն կտան մեր համաքաղաքացիներին էկոլոգիական կրթություն ստանալու»:


Ի դեպ, «O2 Gardens»-ը, ընտանեկան հետաքրքիր ժամանցի համար կունենա նաև նախատեսված հատվածներ, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ որտեղ իրականացվելու են ոլորտային տարբեր քննարկումներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ և միջոցառումներ:
«O2 Gardens»-ի բացմանը ներկա էին հանրային ու անվանի դեմքեր՝ ամենատարբեր ոլորտներից, այդ թվում նաև պետական պաշտոնյաներ, գործընկերներ տեղական և միջազգային կազմակերպություններ, ու հյուրեր արտերկրից:
«20 տարվա ընթացում PROFAL-ն իրականացրել է 30 հազար նախագիծ»,- փաստեց ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն ու ձեռքբերումների մասին խոսելով հավելեց․ «Ձեռքբերում է տարբեր երկրներում մեր ներկայացվածությունը՝ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Վրաստանում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Կարիբյան կղզիներում, ու նույնիսկ ընթացիկ 2 նախագիծ ունենք Բերմուդյան կղզիներում։ Այնուամենայնիվ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ՝ այսօր ամուր ենք կանգնած ոտքերի վրա»,- եզրափակեց Է․ Ավետիսյանը:








Թողնել մեկնաբանություն