Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

https://eco.am/%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-4-%d5%a8-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9-2/

Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է։ Կենդանիների պաշտպանության օր հռչակվել է 1931թ. Ֆլորենցիայում, բնության պահպանության շարժման կողմնակիցների կողմից կազմակերպված միջազգային համագումարի ժամանակ:  Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված։  Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է։ Ֆրանցիսկ Ասսիզեցին համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները ընտրեցին այդ օրը։ Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:

Օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհում։  Տարբեր երկրների կենդանապաշտպան կառույցներն ամեն տարի այս օրն իրականացնում են տարաբնույթ զանգվածային միջոցառումներ և ակցիաներ:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տվյալների ՝ ամեն ժամ Երկիր մոլորակի վրա անհետանում է երեք կենդանատեսակ, իսկ օրական կտրվածքով՝ բուսական և կենդանական աշխարհի 70 տեսակ: Ըստ այդ տվյալների, մոտ ապագայում առհասարակ կդադարի գոյություն ունենալ բուսական և կենդանական աշխարհի բոլոր տեսակների մեկ քառորդը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով