Հոգեհանգստյան արարողություն՝ պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար

https://eco.am/%d5%b0%d5%b8%d5%a3%d5%a5%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d5%bd%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%9d-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%b5%d5%b8/

Օգոստոսի 17-ին և 18-ին Հայաստանում և Արցախում հայտարարված է սգո օր։ Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար, այսօր՝ օգոստոսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է հոգեհանգստյան արարողություն։  Ինչպես  տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, մինչ արարողությունը, Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորել է հայորդիներին միասնական լինել և աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար։

Եկեղեցականաց դասը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել