Համամոլորակային էկոլոգիական խնդիրները

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a7%d5%af%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5/

Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային, և դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու գործողությունների միասնությունը:
Համամոլորակային հիմնախնդիրները պատահական չեն առաջացել, դրանց առաջացմանը նպաստել են որոշ խնդիրներ, որոնք մինչ օրերս էլ դեռ վերջնական լուծում չեն ստացել: Բազմաթիվ համամոլորակայնի հիմնախնդրից են`

Ջրի աղտոտումը

Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Խաղաղ օվկիանոսը դարձել է պլաստմասային շշերի <<Աղբակղզի>>, որտեղ մեկ ամսվա ընթացքում թափվում են տոննաներով պոլիէթիլենային շշեր ու տոպրակներ: Բացի դրանից օվկիանոս է թափվում նաև շինարարկան և կենցաղային աղբ, ինչը էլ ավելի է վատացնում օվկիանոսների առանց այդ էլ վատ վիճակը: Պակաս չէ նաև խմելու ջրի աղտոտումը: Խմելու ջուրը սպառվող ռեսուրս է դարձել, պատճառը մեծ քանակությամբ ջրի օգտագործումն ու աղտոտումն է:

Անապատացումը և Երկրագնդի անատառազրկումը

Անապատացման պատճառներն են հողերի էրոզիան, վատթարացումը, անտառազրկումը: Երկրագնդի վարելահողերը տարեկան 60000 կմ2-ով նվազում են: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը: Անտառազրկումը լուրջ էկոլոգիական հիմնախնդիրը կարող է և տեղային, և տարածաշրջանային, և համամոլորակային նշանակություն ունենալ: Անտառ էկոհամակարգը բույսերի և կենդանիների զգալի մասին համար ապրելավայր է և նրա ոչնչացումը կհանգեցնի դրանց անդառնալի կորստին: Անտառները նաև հողաստեղծ և ջրապահպան գործոն են, կանոնավորում են տարածաշրջանի կլիման, ջրային հաշվեկշիռը: Բացի այդ, անտառը Երկրի թոքերն է կամ թթվածնի գործարանը: Չլինեն անտառները` թթվածինը մթնոլորտում արագ կսպառվի, քանի որ այն անհրաժեշտ է ինչպես կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար, այնպես էլ տնտեսության բոլոր ոլորտներում:

Աշխարհագրական թաղանթի ոլորտները և առավել վտանգվածը.

Աշխարհագրական թաղանթի ոլորտներն են՝

1.մթնոլորտ

2.քարոլորտ

3.ջրոլորտ

4.կենսոլորտ

5.մարդոլորտ

Ոլորտներից յուրաքանչյուրը վտանգված է իր չափով: Այս հինգից առանձնացնենք և խոսենք հատկապես մթնոլորտի մասին, որի աղտոտումը հասնում է անհավանական սահմանների: Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակները և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի սահմանները:

Մթնոլորտը աղտոտում են հիմնականում քիմիական գործարաններից օդ թափանցող թունավոր նյութերը, որոնք հասնում են մթնոլորտ: Մթնոլորտը այդ ամբողջը կլանում է իր մեջ:

Մթնոլորտը աղտոտում են նաև մեքենաները, որոնք արտանետում են CO և CO2 գազերի ամենամեծ բաժինը:

Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է:

Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:

Խնդիրները կանխելու համար կատարվող բնապահպանական միջոցառումները ու մոնիթորինգները

Համամոլորակային հիմնախնդիրները կանխելու համար, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնցից առավել նշանավոր է արգելոցների առկայությունը, որոնք պահպանում են բնության որոշակի տարածքներ, որտեղ բույսերն ու կենդանիները վտանգված են: Արգելոցները, կարելի է ասել մոնիթորինգի մի մասն են կազմում:

Բացի արգելոցներից գործում է նաև մոնիթորինգը, որը իրենից ներկայացնում է հսկողություն շրջակա միջավայրի վրա: Մոնիթորինգը հսկում և սահմանափակում է շրջակա միջավայրի այն հատվածները, որտեղ ավելի են գերակշռում էկոլոգիական խնդիրները:  Մոնիթորինգն արդեն մի քանի տարի է, ինչ գործում է:

Բացի մոնիթորինգից, կան որոշակի առանձին կազմակերպություններ, որոնք նույնպես զբաղվում են այդ հարցերով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով