Խոշոր եղջերավոր կենդանիները համարակալվում են․գործընթացն արդեն  մեկնարկել է

https://eco.am/%d5%ad%d5%b8%d5%b7%d5%b8%d6%80-%d5%a5%d5%b2%d5%bb%d5%a5%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%a1%d5%af/

Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում պետական պարտադիր ծրագիրը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը նպաստում է՝

1․ հիվանդությունների դեմ պայքարին

2․ անասնապահության և անասնաբուժության զարգացմանը

3․ համաճարակային իրավիճակի բարելավմանը

4․ սննդամթերքի անվտանգությանը

«ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շնորհանդեսը տեղի էր ունեցել դեռևս այս տարավ փոտրվար ամսին։ Կենդանիների համարակալման ծրագրի տևողությունը 42 ամիս է, որն իրականացվելու է Հայաստանի բոլոր մարզերում՝ CARD հիմնադրամի կողմից Ավստրիական զարգացման գործակալության ֆինասավորմամբ և նպատակ ունի աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համապետական ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը։

Ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։

Մանրամասները՝ կից տեսանյութում․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով