Ինչպես վերականգնել համի և հոտի զգացողությունը․ բժիշկ-դիետոլոգի խորհուրդները

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%ab-%d6%87-%d5%b0%d5%b8%d5%bf%d5%ab-%d5%a6%d5%a3%d5%a1%d6%81%d5%b8%d5%b2/

Քովիդ 19-ով վարակվելուց հետո շատերն են երկար ժամանակ տառապում հոտի ու համի զգացողության կորստով։ Երբեմն, վարակի հետևանքով, հոտի և համի զգացողության վերականգնումը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:

Մեծ Բրիտանիայի Առողջապահությունը (NHS) գրում է, որ Քովիդ 19-ը վարակի հետևանքով հոտի կորստի վերաբերյալ այս պահին բավարար տվյալներ չկան։

Ըստ բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի․ «10 մարդուց 1-ի մոտ զգայական կորուստը պահպանվում է հիվանդությունից հետո: Պատահում է, որ կորում է ոչ միայն հոտառությունը, այլ նաև համը կամ խառնվում են համային զգացումները»։

Eco.am-ն այսօր ներկայացնում է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի խորհուրդները՝ Քովիդ -19-ով վարակվելուց հետո համի և հոտի զգացողությունը վերականգնելու վերաբերյալ։

«Եթե ​​կորցրել եք և համի, և հոտառության զգացումը, ապա կարևոր է չընկնել ծայրահերությունների հետևից և լցվել համբերությամբ»,- ասում է բժիշկ-դիետոլոգը և թվարկում տարբերակներ․

1․ Կան մթերքներ, որոնք դուք սիրում եք։ Հավանաբար, հենց նրանց համն է, որ  կսկսեք ճանաչել առաջին հերթին:

2․ Պահպանեք բերանի խոռոչի հիգիենան՝ խոզանակեք ատամները օրական առնվազն 2 անգամ, ողողեք բերանը խոռոչի լվացման միջոցներով (առանց ալկոհոլի) կամ ջրով։

3․ Փոխեք սննդի ջերմաստիճանը։ Սովորաբար տաք սննդի և սենյակային ջերմաստիճանի սննդի համը տարբեր են:

4․ Սննդի համը ուժեղացնող միջոցների ավելացումը կարող է արագացնել ընկալիչների վերականգնումը` համեմունքներ, խոտաբույսեր, սոուսներ, կիտրոնի հյութ, անանուխի սոուս, մանանեխ, թթու վարունգ և այլ ուժեղ համեր:

5․ Եթե զգայուն եք քաղցրի նկատմամբ, համը հավասարակշռեք ցիտրուսային մրգերի միջոցով։

6․ Անանուխի համով կոնֆետները ևս կարող են օգնել «զրոյացնել» բերանի տհաճ համը:

7․ Եթե ուտելիքներն ունեն մետաղի համ, ապա մետաղե պատառաքաղի փոխարեն փորձեք օգտագործել պլաստիկից կամ փայտե պատառաքաղներ։

8․ Եթե զգայուն եք աղի և դառը համերի նկատմամբ, ընտրեք քիչ աղ պարունակող մթերքներ, ավելացրեք ավելի շատ քաղցրավենիք։ Օրինակ՝ շաքարավազ և մեղր աղցանների և խմիչքների մեջ:

9․ Թվում է, թե համային զգայունության կորստի արդյունքում մեր հետաքրքրությունը սննդի նկատմամբ պետք է թուլանա, բայց շատերը զգում են հակառակ էֆեկտը՝ առանց համերի ավելի դժվար է զգալ լիարժեք հագեցվածություն: Եթե ​​վերահսկում եք քաշը՝ աշխատեք հավատարիմ մնալ առողջ սննդակարգի սկզբունքներին:

 Ինչպե՞ս հաղթահարել հոտի և համի փոփոխությունները

Վարժեցրեք կամ նորից «սովորեք» համերը

1․Օրվա ընթացքում փորձեք մի քանի մթերքներ սուր համերով՝ աղի, կծու, քաղցր, թթու: Օրինակ՝ լիմոն, իմբիր, սոյայի սոուս, պղպեղ, քացախ, աղ, շաքարավազ:

2․ Եթե բերանում չորութուն կա՝ փորձեք մրգային և անանուխի համով կոնֆետներ և մաստակներ օգտագործել:

Վարժեցրեք հոտառությունը

Օրվա ընթացքում փորձեք մի քանի անգամ հոտ քաշել վառ հոտեր ունեցող յուղերից, խոտաբույսերից, համեմունքներից, օծանելիքներց և ցիտրուսներից, փորձեք նաև աչքերը փակ տարբերակել հոտերը:

ԱՌՈՂՋ ԵՂԵՔ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով