Ինչպես լրացնել կալիումի պակասն օրգանիզմում

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%ac%d6%80%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%af%d5%a1%d5%ac%d5%ab%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%af%d5%a1%d5%bd%d5%b6-%d6%85%d6%80%d5%a3%d5%a1%d5%b6/

Եթե օրգանիզմում պակասում է կալիումի անհրաժեշտ քանակությունը, հարկավոր է միջոցներ ձեռք առնել այն լրացնելու համար։  Հակառակ դեպքում  չեք խուսափի ոսկրային հիվանդություններից, նյարդային համակարգի խանգարումներից, ֆիզիկական և մտավոր գերհոգնածությունից և այլն։

Ինչպես պարզել, կալիումի պակասն օրգանիզմում

Կալիումի պակասն օրգանիզմում կարող է մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

1․ Զգալիորեն թուլանում է մտավոր աշխատունակությունը, ըմբռնելու ունակությունը։ Մշտապես ուղեկցում է անվստահության զգացումը, իսկ որոշումները դժվարությամբ են կայացվում։ Որոշակիորեն վատանում է նաև հիշողությունը։

2․ Հաճախակի ի հայտ են գալիս ֆիզիկական և մտավոր հոգնածության նշաններ։ Թուլանում է ֆիզիկական դիմացկունությունը։ Նախկինի համեմատ առավել շուտ եք հոգնածություն զգում։

3․ Ցրտի հանդեպ առավել զգայուն եք դառնում։ Վերջույթներն առավել հաճախ են սառչում։

4․ Հաճախ անհանգստացնում է փորկապությունը, մաշկային քորը, անքնությունը, սրտխառնոցներն ու փսխումները, ախորժակի բացակայությունը։

5․ Վնասվածքներն ու կտրվածքներն ուշ են լավանում։ Ոտնաթաթերին հաճախ են կոշտուկներ հայտնվում։ Հնարավոր են նաև հոդացավեր։

Կալիումի պակասն անպայման պետք է լրացնել։

Ինչպե՞ս լրացնել

1 Սննդակարգ ներառեք մեղր, հնարավորինս շատ օգտագործեք բանջարեղեն։ Հատկապես օգտակար է թարմ բանջարեղենը, մրգերը և հատապտուղները։

2 Օրվա ընթացքում 1-2 անգամ սննդին կարմիր պղպեղ ավելացրեք։ Կարմիր պղպեղը կալիումի հարուստ աղբյուր է։ Մեղրաջուրը և խնձորի քացախաջուրը՝ 1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ խնձորի քացախ, նույնպես կալիումի աղբյուր է։

3 Օրը երկու անգամ խաղողի, լոռամրգիի կամ խնձորի հյութի օգտագործումն ապահովում է կալիումի՝ օրգանիզմին անհրաժեշտ օրվա չափաբաժինը։

Տեղեկանք

Կալիումը կանոնավորում է արյան թթվահիմնային հավասարակշռությունը։ Այն մասնակցում է նյարդային ազդակների հաղորդման գործընթացին, խթանում է մի շարք ֆերմենտների աշխատանքը, լավացնում է սրտի մկանային աշխատանքը, նպաստում է մաշկի լավացմանը, կարգավորում է երիկամների աշխատանքը։

Հետևեք ձեր օրգանիզմի ազդակներին և առողջ եղեք։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով