Սառը ջուրը գեղեցկացնում է

https://eco.am/%d5%bd%d5%a1%d5%bc%d5%a8-%d5%bb%d5%b8%d6%82%d6%80%d5%a8-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%af%d5%a1%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7/

Զուր չէ, որ ասում են, թե ջուրը կյանք է։ Հատկապես ամռան տապին դիմակայելու լավագույն ընկերը ջուրն է։ Eco.am-ը, զովանալու համար ներկայացնում է մի քանի պարզ տարբերակ, որով առաջարկում է հաճախակի ջուր օգտագործել, սակայն՝ խնայողաբար։

1․ Կանոնավոր լողը, սառը ցնցուղները, հաճախակի ծովային լոգանքները մաշկը դարձնում են առաձգական և վարդագույն։ Լավացնում են դեմքի և մարմնի արյան շրջանառությունը, գույները։

2․ Եթե ցանկանում եք, որ ջուրը ձեզ ապահովի կենսական էներգիայով, նոր ուժեր հաղորդի և հյուսվածքներն առաձգական դարձնի, ապա  այն պետք է մաշկի ջերմաստիճանից զգալիորեն սառը լինի։ Ուստի, սովորություն դարձրեք տաք ցնցուղից հետո  մարմինը ցայել սառը ջրով։

3․ Սառը ջրի շիթով մերսեք մարմինը՝ ավելի լավ է նախ ներքև, ապա աստիճանաբար վերև պահել՝  սկզբում ոտքերի, այնուհետև ձեռքերին՝ դաստակից մինչև ուս, վերջում՝  որովայնին, կրծքին, ազդրերին և մեջքին։

4․ Որովայնի, ազդրերի և կրծքի վրա հնարավորինս երկար պահեք սառը ջրի տակ՝ այնքան, որքան կդիմանաք։ Եթե առողջությունը չի ներում սառը ջրով ցնցուղներ ընդունել, կարող եք հետևյալն անել․ Առավոտյան անկողնուց վեր կենալուց հետո, դեռևս տաք մարմինը շփեք սառը ջրով թրջած սրբիչով։

Ի դեպ, ցնցուղից հոսող ջրի շիթը  շատ օգտակար է գլխամաշկի համար։ Բայց այս դեպքում ջրի ջերմաստիճանը չպետք է 37 աստիճան ցելսիուսից ցածր լինի, իսկ տևողությունը՝ ոչ պակաս, քան 5-7 րոպե։

Ջրային նման մերսոմներն օգնում են մազաթափության և թեփերի դեմ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով