«Երբ ես խոսում եմ կանաչ ֆոնդի խնդիրների մասին, որ առաջանում են փնթի շինարարության հետևանքով, հաճախակի հանդիպում եմ տարբեր «մասնագետների» դիմադրությանը։
Ուղղակի խորհուրդ կտամ ուսումնասիրել միջազգային փորձը, ուղղեցույցերը և կատարել Երևանի ավագանու որոշումը։ Երկար տարիներ խոր էտի դեմ էի պայքարում՝ «մասնագետները» քարոզում էին ծառերի երիտասարդացումը։ Ու նույն մասնագետները այսօր բացահայտեցին և հայտարարեցին, որ խոր էտը վնասել է քաղաքի Կանաչ ֆոնդին և ծառերը պետք է հատվեն»,- այդ մասին անդրադարձել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը և հռետորական հարցադրում արեր․ «Իսկ ի՞նչ-որ մեկը պատասխան տալու է Երևանում բույսերի զանգվածային ոչնչացման համար»։
Ք․Վարդանյանը անդրադարձին կից ներկայացրել է լուսանկարներ ու գրել․ «Տարբեր փողոցներում այս տարի իրականացվող «բարեկարգմանն» են վերաբերում։ Noli nocere…»։






Թողնել մեկնաբանություն