Երևանի 40 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-40-%d5%b7%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d5%b6-%d6%85%d5%a3%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a7/

ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի առաջին փուլում ներառված 43 բազմաբնակարան շենքերից 40-ում արդեն իսկ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, անցկացվել են արտաքին և ներքին լուսավորության նոր համակարգեր, տեղադրվել լուսադիոդային լամպեր։ Նշենք, որ ծրագիրը ներառում է 90 շենք:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության աջակցող խմբի ներկայացուցիչներն այցելել են շենքեր և ծանոթացել կատարված աշխատանքներին, համակարգի արդյունավետությանն ու էներգախնայողության ցուցանիշներին: Նշվել է, որ մյուս շենքերում աշխատանքներն ընթացքի մեջ են:
Հաջորդիվ կայացել է «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհրդի նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են իրականացված աշխատանքները, ծրագրի 2-րդ փուլի համար գնումների գործընթացի, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով