Երբ պարկուճներն ու փամփուշտները զարդեր են դառնում

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%a2-%d5%ba%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b3%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82-%d6%83%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%82%d5%b7%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a4/

Սիրիայում պայթող արկերն ու ռումբերը, անօթևան մնացած երեխաներն ու անմեղ զոհերը աշխարհի քարե սրտի վրա փորագրում էին մեկ բառ՝ արդարամտություն, իսկ հետո մեկ ցանկություն՝ խաղաղություն:

Eco.am-ն այսօր ներկայացնում է գյումրեցի զարդագործ Արտակ Թադևոսյանին, որը 2015 թվականից աշխարհում տիրող խառնակ ժամանակների  ու փոթորկված մարդկության միակ բալասանի՝ խաղաղության իր բանաձևն է առաջադրում: Պայթած արկերն ու փամփուշտները Արտակի ձեռքին վերածվում են զարդերի։

Արտակը հասկացել էր, որ խաղաղությունը հանուն մարդկության ձեռագիրը պետք է լինի, ոչ թե մի երկրի, մեկ պատմության գործը: Նա իր աշխատանքները սկսեց պատրաստել պարկուճներից, որոնք վերածվելով զարդերի զինաթափում են մարդուն սպանելու ցանկությունից: Խաղաղության ջատագովի համար աննկարագրելի հարված էր ապրիլյան քառօրյան, իսկ այնուհետև՝ 44 օրյա արցախյան հերոսամարտը, որի ընթացքում արվեստագետը ոչ միայն անկանգառ աշխատում և օգնում էր բանակին իր աշխատանքներից ստացած հասույթով, այլև հոգատար ծնողի պես իր հովանու տակ էր վերցրել հայրենիքից զրկված հադրութցի ընտանիքներ, ովքեր աջակցության և խնամքի կարիք ունեին:

Փրկության խաչերը, որոնք նա սկսեց ձուլել պատերազմական օրերին,  մեր հերոս զինվորների համար ինքնատիպ աղոթքի խորհրդանիշ է՝ վառոդից ազատված փամփուշտներով:

Արտակի պատրաստած զարդերից այնպիսի հզոր էներգիա է գալիս, որ զգում ես գեղեցիկն արարող արվեստագետի ներշնչանքի ուժը խաղաղության պահապան մեր զինվորների համարԴրանք կոպիտ արույրի ու պղնձի, քմահաճ արծաթի խառնվածքներն են համադրում իրար այնքան նրբաճաշակ ձեռագրով, որ մետաղը սկսում է թևել, նրբորեն շարժվել, ուղղություն վերցնել դեպի դիմացինի սիրտը և կնոջ լանջին հպվելիս դառնալ նրա էության անբաժանելի մասը

Արվեստագետը  նկարում է, ձուլում, փորագրում, նոր ձևեր ու նյութեր որոնում խաղաղության մասին իր խոսքը հնչեցնելու համար: Նրա ստեղծագործական մտքի որոնումները դեռ ընթացքի մեջ են ու դեռ շատ են զարմացնելու բոլորիս՝մնալով իբրև ճշմարիտ արվեստի կատարյալ նմուշ-ասելիքներ:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։