Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացմումը քննարկվել է ռուս գործընկերների հետ  

https://eco.am/%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%bf%d5%b6%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab/

Հունիսի 9-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»  ՊՈԱԿ-ի  տնօրեն Լևոն Ազիզյանն ու տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակցել են «Կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների պլանավորում գյուղատնտեսության ոլորտում» խորագրով ազգային աշխատաժողովին։

Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի» կենտրոնից տեղեկացավ, որ գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների պլանավորման ազգային աշխատաժողովի նպատակն էր քննարկել հարմարվողականության բարձրացման առաջնահերթությունների՝  զարգացման ծրագրերի մեջ ներառելու հնարավորությունները՝ երկարաժամկետ և միջնաժամկետ նոր ծրագրերի, այդ թվում գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի կիրառմամբ, գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության ընդլայնման առաջնահերթությունների՝  ներդրումային ծրագրերի վերածման հեռանկարներն ու  նշված ներդրումային ծրագրերի համարժեք ֆինանսավորման ուղիները գյուղատնտեսության ոլորտի համար։

Աշխատաժողովի՝ «Կլիմայի փոփոխության դիմակայունության բարձրացման մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված խելամիտ պլանավորման հեռանկարները» ենթախորագրով պանելային քննարկմանը ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է կենտրոնի կողմից ներկայումս գեներացվող կլիմայական արտադրանքները (երկարաժամկետ կանխատեսումներ, ռիսկերի գնահատում), ինչպես նաև դրանց՝ համապատասխան շահագրգիռ կողմերին տրամադրման եղանականերն ու միջոցները: Փաստելով առկա հիդրոօդերևութաբանական դիտարկումների և գիտականահեն կանխատեսումների խնդիրներից բխող մի շարք մարտահրավերներ՝ Ազիզյանը ներկայացրել է  Հայաստանում կլիմայական կանխատեսումները լավագույն միջազգային փորձին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ քայլերն ու նախաձեռնությունները։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների պլանավորման վերջնարդյունքների կիրառելիության, ծրագրերի զարգացման գործընկերների և մասնավոր սեկտորի ընթացիկ գործունեության, ինչպես նաև ներդրումների պլանավորման գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել