Բարձր երաժշտությունը կարող է հանգեցնել թուլամտության զարգացման․ գիտնականներ

https://eco.am/%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80-%d5%a5%d6%80%d5%a1%d5%aa%d5%b7%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a5%d6%81%d5%b6/

Ամերիկայի ակուստիկ միության նոր վերլուծությունը վկայում է, որ 70 դեցիբել և դրանից բարձր աղմուկի տևական ազդեցությանը ենթարկվելու դեպքում ավելի ուշ տարիքում մարկանց մոտ լսողության խնդիրներ առաջացման հավանականությունն ավելի բարձր է լինում: Ընդ որում՝ այդ շեմը կարելի է հեշտությամբ հաղթահարել նույնիսկ, եթե  երաժշտության բարձրության մակարդակը գերազանցում է 50 տոկոսը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականով՝ 12-35 տարեկան բոլոր երեխաների, դեռահասների և մեծահասակների շուրջ 50 տոկոսի մոտ մեծ է լսողության կորստի հավանականությունը չափազանց բարձր երաժշտություն լսելու և բարձր ձայների ազդեցությանը ենթարկվելու պատճառով, ինչն էլ հետագայում կարող է բացասաբար անդրադառնալ նրանց կոգնիտիվ կարողությունների վրա։

Հետազոտությունները, ցավոք, ցույց են տվել, որ լսողության կորուստը բարձրացնում է ավելի ուշ տարիքում թուլամտության զարգացման վտանգը: 2011 թվականին JAMA Neurology պարբերականում հրապարակված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ լսողության ոչ ամբողջական կորուստ (ցածր մակարդակի) ունեցող մասնակիցների շրջանում երկու անգամ հաճախ են նկատվում կոգնիտիվ գործառույթների թուլացման ախտանշաններ։ Միջին մակարդակի լսողության խանգարման դեպքում կոգնիտիվ խանգարումների վտանգը մեծանում է երեք անգամ, իսկ լսողության լուրջ կորուստը բարձրացնում է այդ հավանականությունը հինգ անգամ։

Հետազոտությանը մասնակցել է 639 մարդ, որոնց առողջական վիճակին գիտնականները հետևել են 12 տարի, գրում է medikforum.ru կայքը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով