Անվադողերի քայքայումը՝ մթնոլորտային օդի աղտոտման զգալի աղբյուր

https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%a4%d5%b8%d5%b2%d5%a5%d6%80%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8%d5%9d-%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6/

Անվադողերի քայքայումը մթնոլորտային օդի աղտոտման զգալի աղբյուր է, ինչը վնասում է մեր առողջությանը, աղտոտում հողն ու ջուրը

Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ  ՄԱԿ ԵՏՀ-ն մշակում է անվադողերից մասնիկների արտանետումները չափելու առաջին մեթոդաբանությունը:

Անցյալ տարի արգելակման համակարգերից արտանետումների չափման մեթոդաբանության ընդունումից հետո, ՄԱԿ ԵՏՀ-ն  ավտոմեքենաների կանոնակարգերի ներդաշնակեցման համաշխարհային ֆորումը (WP.29) այժմ անցնում է անվադողերից արտանետումների դեմ պայքարին:

Անվադողերը, պատրաստված լինելով բնական և սինթետիկ կաուչուկի և պլաստիկի պոլիմերներից, ներառյալ այլ քիմիական բաղադրիչներից, հանդիսանում են մթնոլորտային օդի  զգալի արտանետումների աղբյուր:

Անվադողերի քայքայումն առաջանում է ճանապարհի մակերևույթի հետ շփման ժամանակ, օրինակ, երբ մեքենաները շրջվում են, արագանում կամ արգելակում: Փոքր մասնիկները պոկվում են անվադողերից (սա արտահայտվում է որպես անվադողերի քաշի կորուստ) և արտանետվում օդում և ճանապարհի մակերեսին և ճանապարհի շրջակա միջավայրին: Այդտեղից նրանք ազդում են մարդու առողջության վրա և կարող են աղտոտել հողը և ջրային ռեսուրսները:

Երբ անվադողերի քայքայման  սահմանային արժեքներն ուժի մեջ մտնեն, անվադողերի արտադրողները պետք է ապահովեն, որ շուկայում վաճառվող բոլոր անվադողերը սահմանված սահմաններից ցածր լինեն: Նրանց համար, ովքեր գերազանցում են սահմանները, արտադրողները պետք է կարգավորեն իրենց նյութի կազմը կամ արտադրական գործընթացը:

Առաջարկը պատրաստվել է Ֆրանսիայի և Եվրահանձնաժողովի ղեկավարությամբ և դառնալու է Եվրոպական միության Եվրո 7 առաջարկի հղման մեթոդաբանությունը։

Այս կանոնակարգերն ուժի մեջ մտնելուց հետո կնպաստեն միկրոպլաստիկ աղտոտվածության էական նվազեցմանը: 2016-ին անվադողերի քայքայումը կազմում էր օվկիանոս մտնող 1․3 միլիոն տոննա միկրոպլաստմասսաների 78%-ը։

Մանրամասները՝ այստեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թափոնների կառավարումը զգալի ներուժ ունի կլիմայի փոփոխության մեղմման գործում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով