Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկ տարածք և թփուտներ

https://eco.am/%d5%a1%d5%b5%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%b8%d5%bf-50-%d5%b0%d5%a1-%d5%b9%d5%b8%d6%80-%d5%ad%d5%b8%d5%bf%d5%a1%d5%ae%d5%a1%d5%ae%d5%af-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84-%d6%87-%d5%a9/

Հունիսի 29-ին՝ ժամը 18:52-ին, ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, Մարտունի քաղաքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին:

Անմիջապես կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և տեխնիկական ու ձեռքի միջոցներով իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։50-ին, լիամարվել՝ ժամը 23:10-ին: Նախնական տվյալներով այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկ տարածք և թփուտներ:

Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։