Սաստիկ շոգ եղանակն ազդում է ոչ միայն առողջ, այլ նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց առողջության վրա։ Սակայն, Eco.am-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սնունդը ճիշտ կանոնակարգելու դեպքում, կդիմակայեք եղանակային ցանկացած դրսևորման։
1․ Առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ կանոնակարգել սնունդը։ Այսինքն, ավելի լավ է ուտել ավելի հաճախ և փոքր բաժիններով, քան ուշ-ուշ և չափից շատ։
2․Խորհուրդ է տրվում օրվա սնունդը բաժանել 4-5 ընդունման ժամերի։ Այսպես կկարգավորվի նաև ձեր նյութափոխանակությունը, որը նույնպես նպաստավոր է ճնշման կարգավորման համար։
3․ Սննդակարգից պետք է բացառել աղը, կամ գոնե նվազեցնել աղի օգտագործումը։ Խուսափեք աղ պարունակող բոլոր մթերքներից՝ թթուներ, սոուսներ, ապխտած մսամթերք կամ ձկնեղեն։ Աղի փոխարեն նախապատվությունը տվեք թարմ կամ չորացրած կանաչիներին ու համեմունքներին։
4․ Անհրաժեշտ է խուսափել հագեցած ճարպերից, խորհուրդ է տրվում ընտրել անյուղ մսամթերք։
5․ Մի՛ չարաշահեք քաղցրը և առաջին կարգի ալյուրից պատրաստված սնունդ։
6․ Իհարկե, մեր օրգանիզմին անհրաժեշտ են ճարպեր՝ ուղեղի լավ աշխատանքի համար, ուստի չի կարելի այն բացառել։ Դրա համար նախապատվությունը տվեք ոչ հագեցած ճարպերին՝ ձիթապտղի կամ կտավատի բուսայուղ, ընդեղեն և այլն։
7․ Օգտագործե՛ք թարմ բանջարեղեն և միրգ, հատկապես ամռանը դրանց պակասը չունենք։ Միրգն ու բանջարեղենը հարուստ են ածխաջրերով, սակայն՝ լի են հանքային նյութերով, բջջանյութերով ու վիտամիններով։
8․ Անհրաժեշտ է օգտագործել հացահատիկներով սնունդ, քանի որ պարունակող բջջանյութերը օգնում են հագեցնել քաղցը՝ քիչ ուտելով։ Այն ցածր է կալորիականությամբ և օգնում է պահել ստաբիլ քաշ։
9․ Կալիումով հարուստ սնունդը կարգավորում է սրտի աշխատանքն ու արյան ճնշումը։ Կալիումի մեծ պաշար կարելի է ստանալ բրոկոլիից, բանանից, սալորաչրից։
10․ Թեպետ սպիտակուցներն անհրաժեշտ են օրգանիզմին, բայց սխալ ու վտանգավոր կլինի սպիտակուցի աղբյուր դարձնել միայն միսը։ Հագեցած ճարպերը բարձրացնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ, որը նույնպես առողջության համար նպաստավոր չէ։ Կարմիր մսից բացի, կարելի է սպիտակուցներ գտնել ձվի սպիտակուցի և կաշին հանած անյուղ թռչնամսի մեջ։






Թողնել մեկնաբանություն