գլխավոր

Անցյալ տարի փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում Շրջակա միջավայրի նախարարությունը դադարեցրել էր Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներով զբաղվող  կապալառու ընկերության վճարումները և փաստաթղթերն ուղարկել դատախազություն։ Ընթացքի մեջ են աշխատանքները  կառավարության համապատասխան որոշման նախագծի վրա, որով այդ գումարները կուղղվեն «Սևան» ազգային պարկի» սեփական կարողությունների զարգացմանը, որպեսզի ոչ թե երրորդ կողմի ներգրավմամբ իրականացվեն աշխատանքները, այլ «Սևան» ազգային պարկը» […]
Իմանալ ավելին
Մարդուն բնորոշ է ախտոտել ոչ միայն շրջակա միջավայրն, այլ նաեւ իր օրգանիզմը: Իհարկե, փողոցի մաքրության համար կարելի է պայքարել, բայց հնարավո՞ր է որեւէ կերպ դադարել վնասել սեփական մարմնին: Չէ որ չկա ավելի թանկ բան, քան առողջությունն է ու լիարժեք կենսակերպը, ինչի պահպանման համար էլ նախեւառաջ պետք է օգտագործել էկոմթերք: Ինչ է էկոմթերքը Կան մարդիկ, որոնք […]
Իմանալ ավելին
Այսօր Բանակի օրն է՝ Հայոց բանակը դարձավ 29 տարեկան։ Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Ճիշտ է հայերը ռազմաշունչ ռազմատենչ ազգ չեն, սակայ իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ […]
Իմանալ ավելին
Սեւանը բնության  եզակի օբյեկտ է, որը ոչ միայն հանգստի կենտրոն է` տարեկան տասնյակ հազարավոր հանգստացողներով, այլ նաեւ քաղցրահամ ջրի կարեւոր աղբյուր, որից կախված է Անդրկովկասի կենսագործունեությունը: Այս մասին գրել է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը` իր Instagram-ում տեղադրելով լճի պատկերը տիեզերքից: «Սեւանա լիճը հաճախ Հայաստանի «ջրային մարգարիտ» են անվանում, քանի որ այն ամենամեծ բարձր լեռնային քաղցրահամ […]
Իմանալ ավելին
«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։ Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը՝ 1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարած­քով, որը նախատեսված […]
Իմանալ ավելին
2020 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» (դրամաշնորհ թիվ TF0B3556) նամակ համաձայնագիրը: Համաձայնագրի հաստատման մասին ՀՀ նախագահի հրամանագիրը գործադիրը հաստատեց սույն թվականի հունվարի 14-ի նիստում: Համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկանքում նշված է.  «Հանքարդյունաբերության ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ գրեթե […]
Իմանալ ավելին
Պարզվում է, որ կան մթերքներ, որոնց օգտագործումը կարող է փոխել ձեր տրամադրությունը։ Որոշ մասնագետներ կարծում են, որ տրամադրություն բարձրացնող լավագույն կերակուրն այն է, որը պարունակում է բարդ ածխաջրեր, ցածր կալորիականությամբ սպիտակուցներ և գույներ, ինչպես օրինակ՝ քաղցր կարտոֆիլ, քինոա, լոբի, ձու, ձկան, տավարի կամ հավի միս, մրգերի և բանջարեղենի բոլոր տեսակները։ Քիչ սննդարար նյութեր պարունակող մթերքների երկարատև […]
Իմանալ ավելին
Առաջիկա տարիներին Հայաստանը նախատեսում է զարկ տալ վերականգնվող էներգետիկայի՝ հատկապես արևային էներգետիկայի զարգացմանը: Հունվարի 14-ին գործադիրը հավանություն տվեց «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը)» և այս ծրագրի իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին: Ըստ ծրագրի՝ մինչև 2030թ. արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը էներգետիկ համակարգում նախատեսվում է հասցնել 15%-ի՝ 1.8 մլրդ կՎտժ: Այդ նպատակով կկառուցվեն 1000 ՄՎտ ընդհանուր […]
Իմանալ ավելին
Eco.am-ը ներկայացնում է ձեզ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)  «Կենդանի մոլորակ Հաշվետվություն 2020»-ի  «Ընդհանուր պատկերը», «SOS բնության համար» և «Պոպուլյացիայի մակարդակով․ ի՞նչ է ցույց տալիս Կենդանի մոլորակ համաթիվը 2020 թվականին» ենթաբիժինները: Առաջիկայում կներկայացնենք հաշվետվության մյուս բաժինները նույնպես: Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF) WWF-ն աշխարհի ամենամեծ և ամենափորձառու բնապահպանական կազմակերպություններից մեկն է։ Այն ունի 5 միլիոնից ավել աջակից […]
Իմանալ ավելին
Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի  17-20 աստիճանով։ Հանրապետության տարածքում՝ Հունվարի 19-20-ին  շրջանների մեծ մասում,  21-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ 19-ից բոլոր […]
Իմանալ ավելին