Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը սկսել է սպիտակ արագիլների ամենամյա ձմեռային հաշվառումը` Արարատյան դաշտում։
Eco.am սոցիալական հարթակը, NABU հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ ձմեռային հաշվառման նպատակն է պարզել Արարատյան դաշտում ձմեռող արագիլների թվաքանակը, նրանց տարածական բաշխվածությունը և աղտոտվածության մակարդակը։
Ըստ տեղեկատվության, սպիտակ արագիլները, ձմռան ամիսներին բնական սննդի սակավության պատճառով հաճախ սնվում են մարդածին սննդային մնացորդներով, այդ պատճառով նրանց կուտակումները դիտվում են՝
1․ աղբավայրերում,
2․ թռչնաֆաբրիկաներում,
3․ սննդային թափոններով հարուստ այլ վայրերում:
NABU հայաստանյան մասնաճյուղը տեղեկացնում է, որ այս տարի ևս շարունակելու են սպիտակ արագիլների աղտոտվածության խնդրի ուսումնասիրությունները։ Իսկ ձմեռային հաշվառման արդյունքները կհամալրեն առկա տեղեկատվությունը և հետագայում կօգտագործվեն համապարփակ վերլուծության իրականացնելու համար։





Թողնել մեկնաբանություն