FPWC-ի անտառապահների թիմն արժանացել է IUCN-ի International Ranger Awards-ի

https://eco.am/fpwc-%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a9%d5%ab%d5%b4%d5%b6-%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-iucn-%d5%ab-internatio/

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռեյնջերների (անտառապահների) թիմն արժանացել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) 2022 թվականի WCPA International Ranger Awards-ի։ FPWC-ն ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում առաջին կազմակերպությունն է, որն արժանանում է նման բարձր ու հեղինակավոր մրցանակի։

Մրցանակի մասին հայտարարվել է այս պահին տեղի ունեցող Աֆրիկայի պահպանվող տարածքներին նվիրված կոնգրեսի ժամանակ։ Մրցանակը նաև դրամական է․ դրանով ևս մեկ անգամ շեշտվում է հիմնադրամի կատարած աշխատանքի կարևորությունը։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ IUCN-ը ըստ արժանվույն գնահատեց հիմնադրամի և հիմնադրամի ռեյջերների կատարած երկարամյա աշխատանքն ու նվիրումը։ Կազմակերպությունն ամեն տարի ընտրում է լավագույն թիմերը, որոնք արժանանում են նման բարձր ու հեղինակավոր մրցանակի։ Ուրախ եմ, որ հիմնադրամի ռեյնջերների կատարած աշխատանքը գնահատվում է միջազգային հանրության կողմից»,-նշում է ‎ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Նշենք, որ Բնության պահպանության միջազգային միությունը (International Union for Conservation of Nature, IUCN) զբաղվում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրներով։ Հիմնադրվել է 1948 թվականին։ Կազմակերպությունն ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դիտողի կարգավիճակ։ Միության շտաբը գտնվում է շվեյցարական Գլանդե քաղաքում։

Միության մեջ մտնում է 82 պետություն, 111 կազմակերպություն։ Հայաստանից IUCN-ի անդամ կազմակերպություններ են FPWC-ն և «Արավես» հասարակական կազմակերպությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել