Foresta 2023-ում բարձրաձայնվել են բնապահպանական կարևորագույն խնդիրներ

https://eco.am/foresta-2023-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a1%d5%b1%d5%a1%d5%b5%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1/

Սույն թվականի նոյեմբերի 23-ին ամփոփվել և ավարտվել է Սան Մարինոյում անցկացվող ԵՏՀ Անտառների և անտառային արդյունաբերության կոմիտեի և FAO անտառային հանձնաժողովի համատեղ  Foresta 2023 քառօրյա նիստը:

Նիստին մասնակցել են նաև Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը:

Eco. am սոցիալական հարթակը Անտառային կոմիտեից տեղեկացավ, որ Foresta 2023 նիստի ընթացքում բարձրաձայնվել են անտառային և առհասարակ բնապահպանական կարևորագույն խնդիրներ և նախանշվել են դրանց լուծման ուղիները,

Տեղի է ունեցել միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակում, շահագրգիռ գործընկերների հետ քննարկվել են անտառների կայուն կառավարման հիմնական մարտահրավերները,  մշակվել են համատեղ մեխանիզմներ՝ խնդիրների օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով, մշակվել են առաջիկա տարիների  բնապահպանական միջոցառումների պլաններ,

Foresta 2023-ի շրջանակներում տեղի է ունեցել ծառատունկ, որին մասնակցել են նիստի մասնակից բոլոր պետությունների ներկայացուցիչները,

Նիստի ավարտին մասնակից պետությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին՝ արդյունավետ աշխատանքային  քննարկումների և օգտակար տեղեկատվության ստացման համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպե՞ս բարելավել Հայաստանի թափոնների կառավարման ոլորտը․ 4-ամյա ծրագիրն արդեն մեկնարկել է

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով