«Ծրագրի իրականացումը օգնում է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները, լուծել լճի էկոհամակարգի պահպանության ճանապարհին առաջացած խնդիրները», – EU4Sevan ծրագրի 4-րդ Համակարգող խորհրդի նիստի ժամանակ ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Ինչպես Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ, հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել համակարգող խորհրդի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքները, ամփոփել նախորդ երկու տարիներին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները:
«Հարկ չկա նշելու՝ որքան կարևոր է մեզ համար այս ծրագիրը և, թե որքան կարևոր է, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ հատուկ ուշադրության են արժանացել Սևանա լճի էկոհամակարգը և դրա բարելավումը»,- հանդիպմանը շեշտել է նախարարի տեղակալը, ապա անդրադարձել նաև առկա մարտահրավերներին և նշել, որ նախարարություն վարչապետի այցի ընթացքում ևս քննարկվել է սույն ծրագիրը և վարչապետի կողմից ևս ուշադրության է արժանացել դրա անխափան ընթացքի ապահովումը։
Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպն իր խոսքում նշել է, որ բնապահպանական և գյուղատնտեսական ռեսուրսների պաշտպանությունը Հայաստանի հետ Գերմանիայի տնտեսական համագործակցության առաջնահերթություններից է։
Պարոն Թինտրուպն ընդգծել է, որ Սևանը Հայաստանի բնական գանձերից է և վստահություն հայտնել, որ ծրագրի ավարտին լճի ներուժը նորովի կբացահայտվի՝ հաշվի առնելով դրա նշանակությունը տնտեսական զարգացման, զբոսաշրջության համար և դրա մշակութային կարևորությունը։
Ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը ներկայացրել են ծրագրի նպատակները, մասնավորապես՝
1․ բարելավել լճի ջրահավաք ավազանի մշտադիտարկման և կառավարման,
2․ ջուր խնայող հողօգտագործման,
3․կեղտաջրերի մաքրման կարողությունների բարելավումը,
4․ինչպես նաև կից համայնքների,
5․մասնավոր հատվածի և այլ շահառուների շրջանում լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ծրագրի գործընկերների համագործակցության ներուժը:
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն կողմից։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի գործընկերներն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, որը պատասխանատու է գյուղատնտեսական հատվածի համար, և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը պատասխանատու է տեղական կառավարման և ենթակառուցվածքների համար։






Թողնել մեկնաբանություն