Նկարագրություն
Օգտակարի մասին
Ընդեղենը հեշտ յուրացվող սպիտակուցներ, անփոխարինելի ամինաթթուներ, օգտակար ճարպեր, վիտամիններ և այլ էլեմենտներ է պարունակում, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը, հագեցածության զգացում հաղորդում, ամրացնում իմունիտետը: Ընդեղենը խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր հետևում են առողջ և հավասարակշռված սննդակարգի կանոններին:
ԳԵՏՆԱՆՈՒՇ
Հարուստ է B1, B2, C վիտամիններով, կալցիումով, մագնիումով, երկաթով, նատրիումով, ֆոսֆորով:
Կարգավորում է սրտի, լյարդի, նյարդային համակարգի աշխատանքը:
ՆՈՒՇ
Հարուստ է A, C, E, B խմբի վիտամիններով, կալցիումով, մագնիումով, ֆոսֆորով:
Հանգստացնող, թույլ լուծողական ազդեցություն ունի:
ԸՆԿՈՒՅԶ
Պարունակում է A, E, K, PP վիտամիններ, երկաթ, կալիում, կալցիում, մագնիում, ցինկ, ֆոսֆոր:
Նպաստում է ուղեղի ակտիվությանը, լավացնում հիշողությունը, բարձրացնում դիմադրողականությունը: Խորհուրդ է տրվում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում:
ՊՆԴՈՒԿ
Հարուստ է E վիտամինով, երկաթով, կալիումով:
Հակաօքսիդանտ է, օգնում է հսնգստացնել նյարդային համակարգը, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում:
Մաքուր ու հատընտիր հումքից պատրաստվող ընդեղենի կարագներ:Արտադրանքը տեղական է/ պատրաստում ենք մենք առանց հավելումների է, բաղադրության մեջ մտնում է միայն ընդեղեն ու ծովի աղ:
ԲԱՑԱՌՎՈՒՄ Է կենդանական կամ բուսական ծագման յուղերի, ճարպերի օգտագործումը:
Չի պարունակում ԱՐՄԱՎԻ ՅՈՒՂ, ԿՈՆՍԵՐՎԱՆՏՆԵՐ, ԳՈՒՆԱՅԻՆ, ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
GMO free
Ընդեղենը հեշտ յուրացվող սպիտակուցներ, անփոխարինելի ամինաթթուներ, օգտակար ճարպեր, վիտամիններ և այլ էլեմենտներ է պարունակում, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը, հագեցածության զգացում հաղորդում, ամրացնում իմունիտետը: Ընդեղենը խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր հետևում են առողջ և հավասարակշռված սննդակարգի կանոններին:Պատվիրե՛ք և վայելեք ամենաօգտակար, թարմ ընդեղենի կարագները մեզ մոտ:
Պատրաստվում և առաքվում են նույն օրը՝ թարմ վիճակում:
Զարուհի Մինասյան –
Ամենահամեղ ընկուզեղենի կարագները, որ երբեւէ փորձել ենք։ Համային, թարմության, բովվածության, բոլոր բոլոր առումներով ունեն շատ մեծ առավելություն այլ կարագների հետ համեմատած։ Կարեւորը, որ տեղական է հումքը, որքանով որ տեղյակ ենք։