Նոյեմբերին Դուբայում տեղի կունենա COP28 կլիմայական համաժողովը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի կլիմայական գործողությունների իրականացմանն առնչվող մի շարք խնդիրների։
Ըստ Reuters-ի տեղեկությունների հնարավոր է COP28 կլիմայական համաժողովին մասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ 1995 թվականից ի վեր դա կլինի առաջին դեպքը, եթե Հռոմի պապը մասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսին։
Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը Reuters-ին ասել է, որ Հռոմի պապը ցանկանում է մասնակցել, սակայն նա դեռ վերջնական որոշման չի եկել։
Թողնել մեկնաբանություն