Ամերիկյան հեղինակավոր CNN-ը Հայաստանն ընդգրկել է աշխարհի լավագույն արշավային 23 ուղղությունների ցանկում, որտեղ Հայաստանը ներկայացված է 12-րդ տեղում։ Ճանապարհորդական շարքի շրջանակում հեղինակավոր պարբերականը Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրել է «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը», ընդգծելով, որ Եվրոպայում լավագույն արահետներից մի քանիսը Հայաստանում են։
«Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ»,-նշված է հոդվածում:






Թողնել մեկնաբանություն