Շրջակա Միջավայր

Գերմանիայում, կենդանիների մասին ռեպորտաժի նկարահանման ժամանակ, ընձառյուծը հարձակվել է 36-ամյա մոդելի վրա։ BBC News-ի տվյալներով ընձառյուծի հարձակման ենթարկված կինը, որին ներկայացնում են որպես կենդանիների սիրահար և ֆոտոմոդել, լուրջ վնասվածքներ է ստացել գլխի շրջանում: Նշվում է, որ նա նկարվելիս է եղել վանդակի ներսում, որտեղ երկու ընձառյուծ է եղել, և ինչ-որ պահի ամեն ինչ սխալ է ընթացել: […]
Իմանալ ավելին
Ուշադրություն․ օգոստոսի 27-30-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը […]
Իմանալ ավելին
Այսօր կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը․ խորհրդի անդամների հետ քննարկվել են 2021 թվականի նոյեմբեր ամսին Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) նախապատրաստական աշխատանքները։ Այժմ ընթացքի մեջ են ՀՀ վարչապետի մասնակցության և Հայաստանի պատվիրակության կազմի վերաբերյալ քննարկումները։ Ավելի վաղ նախարարության պաշտոնական կայքում հայտարարվել էր, որ պատվիրակության […]
Իմանալ ավելին
Օգոստոսի 26-ին, ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 […]
Իմանալ ավելին
Շարունակելով ներկայացնել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, այսօր կանդրադառնանք անտառների կայուն կառավարման, անտառածածկ տարածքների ընդլայնման, անտառվերականգնման և անատառապատման, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքներին։ Այսպիսով․  -«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021թթ-ին Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ, -պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020թ. աշնանը Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» […]
Իմանալ ավելին
Ամերիկացի մաշկաբանները հայտնում են, որ խոնավ անձեռոցիկները կարող են հանդիսանալ ալերգիկ հիվանդությունների տարածման պատճառ: Ըստ Օհայո նահանգի մասնագետների տվյալների, հիվանդների շրջանում առավել տարածված գանգատներից են դարձել քորը և մաշկի ցանը: Վերջիններիս պատճառ կարող է լինել թաց անձեռոցիկների հաճախակի կիրառումը՝ ձեռքերի և դեմքի մաքրման համար: Այն հանգեցնում է մաշկի մեխանիկական վնասմանը, իսկ անձեռոցիկի պարունակությունը գրգռում է […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Առաջարկվում է լրացումներ կատարել կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը։ Շրջակա միջավայրի նախարարությունը ընդգծում է, որ Կարմիր Կատարը բնության հուշարձանների […]
Իմանալ ավելին
Գոշ լճի ջրի որակի ուսումնասիրման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 2021 թվականի հուլիսի 6-ին իրականացրել են դաշտային հետազոտություններ, ջրի և հատակային նստվածքների նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լճի ամբողջ ծավալով առկա է մակրոֆիտների (բարձրակարգ ստորջրյա բույսեր) բուռն աճ, ծաղկման գործընթաց, իսկ նեխման պրոցես և դրան […]
Իմանալ ավելին
Օգոստոսի 17-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: ՀՀ ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ շոգ եղանակով եւ սակավ […]
Իմանալ ավելին
Օգոստոսի 20-ից 22-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ վայրաճ կանեփի զանգված: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Տնամերձ 17 հողամասից հայտնաբերվել է կանեփի 425 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 112 գրամից ավելի մարիխուանա և 530 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր […]
Իմանալ ավելին