Շրջակա Միջավայր

2022 թվականից 2023 թվականի հունվարի 3-11-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 3-ին, Շենգավիթում՝ հունվարի 6-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը […]
Իմանալ ավելին
Երևանի կենդանաբանական այգում գարնանը նախատեսվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Երևանի կենդանաբանական այգուց։ «Մինչ այդ շարունակվում են ընթանալ վագրերի ազատավանդակի շինարարական աշխատանքները, ազատավանդակը կիսվում է երկու մասի»,– աշխատակազմի հետ շաբաթական հանդիպման ժամանակ ասել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանը։ Հանդիպմանը նաև քննարկվել են մի շարք հարցեր կապված […]
Իմանալ ավելին
«Վերջին չորս տարվա հաշվետվության համաձայն՝ օզոնի վերականգնումն ընթանում է՝ ըստ գրաֆիկի. սա ֆանտաստիկ նորություն է», – հայտարարել Է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի՝ օզոնի ծրագրի հարցերով քարտուղարության գործադիր քարտուղար Մեգ Սեքին: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Ինտերֆակսից։ Ըստ ՄԱԿ-ի աջակցությունն ունեցող գիտնականների հաշվետվության՝ օզոնային շերտի վերականգնման դինամիկան դրական է: Հաշվետվության արդյունքում պարզվել է, որ վերջին չորս […]
Իմանալ ավելին
Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին: Այս մասին են փաստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի […]
Իմանալ ավելին
2019 թվականից սկսած Եվրամիության բոլոր պետությունները, պարտավորվել էին մինչև 2021 թվականի հուլիսի 3-ը շուկայից հանել միանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքները: Իսկ 2021 թվականի հունվարի 1-ից, Գերմանիայի կառավարությունը Գերմանիայի ռեստորաններին և սրճարաններին պարտավորեցրել էր հաճախորդներին առաջարկել սննդամթերք և խմիչքներ՝ բազմակի օգտագործման տարաներով։ Բրիտանական կառավարությունը մտադիր է Անգլիայում արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի, այդ թվում՝ պլաստիկ դանակների, պատառաքաղերի […]
Իմանալ ավելին
Հետտոնական օրերին բոլորիս տներում էլ կենցաղային աղբը հասնում է աննախադեպ քանակի, ուստի, որպեսզի աղբակույտերի չվերածենք մեր մայրաքաղաքը, ապա մեզանից յուրաքանչյուրը առնվազն պետք է տիրապետի աղբը տեսակավորելու մի քանի տարրական կանոնների։ Eco.am սոցիալական հարթակը տոնական օրերին թափոնները նվազեցնելու համար մի քանի օգտակար խորհուրդներ է առանձնացրել։ Կարևոր է իմանալ, թե ինչպես ճիշտ տեսակավորել սննդի մնացորդները, փաթեթավորման թուղթը […]
Իմանալ ավելին
2022 թվականի դեկտեմբերի 1-ից, մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվում են համատեղ միջոցառումներ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը: «Սևանա լճում սիգ ձկնատեսակի պահպանության և քանակի ավելացման համալիր միջոցառումների շրջանակում շատ կարևոր է նաև տնտեսվարողների, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ իրազեկման աշխատանքներ տանել առ այն, […]
Իմանալ ավելին
Հունվարի 2-ին ժամը 18:40-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, իսկ ահազանգը փոխանցվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ: Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան […]
Իմանալ ավելին
Դեկտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ դեկտեմբերի 24-ին և 28-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան […]
Իմանալ ավելին
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը, նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 16-ը, օնլայն հարթակում անցկացնում էր «Տարվա թռչուն 2023» քվեարկությունը։ Eco.am սոցիալական հարթակը պարբերաբար անդրադարձել է քվերակությանն ու ներկայացրել «Տարվա թռչուն 2023» անվանակարգում ներկայացված 6 թռչնատեսակներին։ Իսկ տարվա խորհրդանիշ անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարն ընթանում էր 6 հետևյալ թռչնատեսակների միջև՝ 1․ Կարմրագլուխ սուզաբադ (Aythya ferina) 2․ […]
Իմանալ ավելին