Շրջակա Միջավայր

Մարտի 25 և 26-ին Երևանի բուսաբանական այգու արևադարձային և մերձարևադարձայի բույսերի ջերմոցում տեղի ունեցավ Խոլորձների երկրորդ հայաստանյան ցուցահանդեսը։ Երկու օր ընթացող ցուցադրության ընթացքում մասնակիցները ներկայացրել էին էկզոտիկ խոլորձներ։ Eco.am սոցիալական հարթակը ներկա լինելով ցուցահանդեսին նկատեց, որ այս անգամ մասնակիցները 5-ն էին, որոնք 100-ից մինչև 200-ի հասնող իրենց ահռելի հավաքածուներից Երևանի բուսաբանական այգում ցուցադրել էին ընդամենը […]
Իմանալ ավելին
Մասիսի շրջանի Դարակերտ համայնքում օրերս համայնքի տարբեր ուղղություններով տեղի է ունեցել մեծ ծառատունկ։ Ինչպես Eco.am  սոցիալական հարթակին տեղեկացրին համայնքից, վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ, հերոս նահատակներին նվիրված հուշարձանի տարածքում, հերոսածին մայրերի հետ միասին տնկել են եղևնիներ։ Ծառատունկի երկրորդ ուղղությունը եղել է հենց վարչական ղեկավարի նստավայրի տարածքը, որտեղ ևս իրականացվել է ծառատունկ: Տնկվել են […]
Իմանալ ավելին
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները «Վարդանանք» կրթահամալիրում մասնակցել են «Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքի ամփոփիչ հանդիպմանը: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ 2023 թվականի մարտի 2-ին շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Խոսե՜նք բնությունից» […]
Իմանալ ավելին
Մարտի 25 և 26-ին ժամը 10։00-18։00 Երևանի բուսաբանական այգու արևադարձային և մերձարևադարձայի բույսերի ջերմոցում տեղի կունենա Խոլորձների երկրորդ հայաստանյան ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն էկզոտիկ խոլորձներ, որոնք կներկայացնեն հենց աճեցնողները, ում հետ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու և ուղղելու իրենց հարցերը։ Իսկ մասնակիցները կպատմեն իրենց բույսերի, սիրելի հոբբիի մասին, մանրամասնորեն կներկայացնեն իրենց հավաքածուները։ Ցուցահանդեսը անվճար է, սակայն […]
Իմանալ ավելին
«Ամպագորգոռ խոստումներ. դրանք ծառայությունների ոլորտում հաճախ կարող են հանդիպել: Արևային տեխնոլոգիաների ոլորտին այս երևույթը ևս չի շրջանցնել և շատ հաճախորդներ ինչ-որ պահի կանգնում են «կոտրված տաշտակի» առջև: Սա նախևառաջ ընկերության անբարեխղճությունն է, ապա հաճախորդի` ինչ-որ տեղ անտարբեր մոտեցումը»,- Լրատվական Ռադիո FM106.5 -ի եթերում հեռարձակվող «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։ […]
Իմանալ ավելին
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վերջին օրերին պարբերաբար հայտնում էր, որ մայրաքաղաքի կենսունակության ավարտին մոտ ծառերը կփոխարինվեն գեղազարդ և արժեքավոր ծառերով: Սակայն, այսօր Կասկադի տարածքում կատարված ծառահատումները հանրության դժգոհության առիթ դարձան։ «Վերջապես քաղաքում կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվում են նոր և արժեքավոր ծառատեսակներով»,-այսօր ի հակառակ հանրության դժգոհությանը Eco.am սոցիալական հարթակին ասաց Երևանի քաղաքապետարանի […]
Իմանալ ավելին
Ջրի համաշխարհային օրն այս տարի նշվեց Փոփոխությունների արագացումը՝ ուղղված ջրամատակարարման և սանիտարիայի ոլորտում ճգնաժամի լուծմանը կարգախոսով։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է մի քանի փաստ ջրի մասին, որը մշակել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։ Ըստ կենտրոնի, ջրի և սանիտարիայի համաշխարհային ճգնաժամի մասին դժվար է պատկերացնել: Բայց ինչպիսին կլիներ իրավիճակը, երբ այն դիտարկվեր ընդամենը 100 հոգուց բաղկացած […]
Իմանալ ավելին
Ջրային պաշարների համաշխարհային օրվա առթիվ այսօր Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել էկոկրթական հանդիպում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Բնության պետական թանգարանում հանդիպել է  Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 դպրոցի աշակերտների հետ՝ քննարկելու Սևանա լճի խնդիրների լուծման վերաբերյալ նրանց  առաջարկությունները։ Իսկ ավելի վաղ աշակերտները Սևանա լճի հիմնախնդիրների շուրջ […]
Իմանալ ավելին
Ողջ աշխարհում մարտի 21-ին նշվեց որպես «Անտառների միջազգային օրը», իսկ Հայաստանում օրն ունի նաև այլ խորհուրդ՝ նշվում է որպես անտառագետի օր։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է տասը փաստ անտառների մասին։ 1․ Անտառները մեր մոլորակի թոքերն են, եթե չլինեին անտառները, Երկրի վրա կյանք չէր լինի: 2․ Առանց անտառների Երկիրը կլիներ անշունչ մի գնդակ՝ անտանելի մթնոլորտով […]
Իմանալ ավելին
«Նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել, կարելի է ասել՝ օրենքը նոր խմբագրությամբ է շարադրվել»,- Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց  Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ նախագծի մշակումը և ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել