80 կգ թուղթը մեկ ծառ փրկելու միջոց է․ 10 փաստ անտառների մասին

https://eco.am/80-%d5%af%d5%a3-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b2%d5%a9%d5%a8-%d5%b4%d5%a5%d5%af-%d5%ae%d5%a1%d5%bc-%d6%83%d6%80%d5%af%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81-%d5%a7%e2%80%a4-10-%d6%83%d5%a1/

Ողջ աշխարհում մարտի 21-ին նշվեց որպես «Անտառների միջազգային օրը», իսկ Հայաստանում օրն ունի նաև այլ խորհուրդ՝ նշվում է որպես անտառագետի օր։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է տասը փաստ անտառների մասին։

1․ Անտառները մեր մոլորակի թոքերն են, եթե չլինեին անտառները, Երկրի վրա կյանք չէր լինի:

2․ Առանց անտառների Երկիրը կլիներ անշունչ մի գնդակ՝ անտանելի մթնոլորտով կամ ընդհանրապես առանց դրա: Անտառների շնորհիվ է, որ գոյություն ունի բարելավված  մթնոլորտ, որը պարունակում է բավականաչափ թթվածին և հենց ծառերն են մշակում մթնոլորտի ածխաթթու գազը:

3․ Անտառները մեծ դեր ունեն առողջապահության ոլորտում: Գրեթե բոլոր  դեղամիջոցների ավելի քան 1/4-ը, ներառյալ հակաքաղցկեղային դեղամիջոցների 2/3-ը, արտադրվում է անտառների բույսերից:

Եթե հաճախ եք քայլում անտառում, ապա սովորաբար նկատում եք, որ նյարդերը հանդարտվում են, շնչառությունը դառնում է հավասարաչափ և սրտի աշխատանքն էլ է կարգավորվում։ Անտառը ոչ միայն հագեցնում է մեր թոքերը թթվածնով, այլև բուժում և էներգիա է տալիս։ Անտառը առատաձեռնորեն օժտում է մեզ հատապտուղներով, ընկույզով, բուժիչ խոտաբույսերով և սնկով:

4․ Ցամաքային կենդանիների բոլոր տեսակների զգալի մասը ապրում է անտառներում։

5․  Երկրի վրա անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն քառակուսի կիլոմետր կամ ցամաքի ամբողջ մակերեսի գրեթե 1/3-ը:

Մոլորակի բոլոր անտառների մոտ 1/4-ը տայգան է:

6․  Անտառները գոլորշիացնում են մեծ քանակությամբ ջուր։ Սա ապահովում է խոնավության բարձրացումը ոչ միայն կանաչ տարածքների տարածքում, այլև հարակից տարածքների մոտ։ Անտառները նպաստում են տեղումների առաջացմանը:  Ծառերի գոլորշիացած խոնավությունը վերադարձվում է մթնոլորտային շրջանառություն։  Սա պայմաններ է ստեղծում մայրցամաքի խորքում խոնավության փոխանցման համար: Անտառները պաշտպանում են ջրափնյա տարածքները հողաշերտի ոչնչացումից, նպաստում ստորերկրյա ջրերի սնուցմանը և հողի լավ ջրաթափանցելիությանը, որի շնորհիվ ստորերկրյա ջրերն ապահովում են ջրի բարձր մակարդակ գետերում և այլ ջրամբարներում:  Անտառները նաև բարելավում են ջրի որակը:

7․  Միայն թղթի արտադրության համար տարեկան կտրվում է 125 միլիոն ծառ։ Եվ դեռ քանի՜ թղթե տոպրակներ, գովազդային բուկլետներ, նվերների փաթեթավորում, բրոշյուրներ մենք նետում ենք աղբամանը՝ չմտածելով այն մասին, որ A4 ֆորմատի ընդամենը մեկ թերթիկի արտադրության համար անհրաժեշտ է 15-20 գրամ ամենաթանկ փայտը։

Իսկ 80 կգ թուղթը մեկ ծառ փրկելու միջոց է։ Ներկայումս ամբողջ աշխարհում թուղթ պատրաստելու համար օգտագործվող փայտի մանրաթելի մոտ 55%-ը ստացվում է հումքի վերամշակումից:

8 Աշխարհում մոտ 60 անգամ ավելի շատ ծառ կա, քան՝ մարդ:

9․ Ամեն տարի Երկիրը կորցնում է գրեթե 100 մլն ծառ։

10․ Աշխարհում ամենատարածված լայնատերև ծառը կեչին է։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։