Շրջակա Միջավայր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում քաղաքացու կողմից ներկայացված ահազանգն այն մասին, որ վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել և ներկրվում մեր երկիր, անարգել անցնում են սահմանը և սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր գյուղատնտեսության համար։ Eco.am սոցիալական հարթակը ՍԱՏՄ-ից տեղեկացավ, որ քաղաքացու փոխանցմամբ բակտերիալ […]
Իմանալ ավելին
Արդեն 2 տարի է Հայաստանում սեպտեմբերի 13-ը նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր։  2021 թվականի սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց  «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը: Առաջարկվող օրենսդրական փոփոխության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել կարևորմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը,  հանրության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական […]
Իմանալ ավելին
«Մարդկությանը իր գոյության ավարտին տանող երկու սպառնալիք կա՝ սա տիեզերական ազդեցություն է մեր մոլորակի վրա և օվկիանոսների մահը։ Իսկ այժմ համաշխարհային գիտական ​​հանրության առջև խնդիր է դրված հրատապորեն ստեղծել մեկ միջազգային գիտական ​​կենտրոն, միավորել ուժերը և մեթոդներ գտնել՝ վերացնելու մարդկության առջև ծառացած այս երկու սպառնալիքները»,- տեսաուղերձ-կոչով կրկին հանդես է եկել հայտնի ֆիզիկոս, NASA-ի գիտնական, CERN-ի […]
Իմանալ ավելին
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում ծանոթացել է մարզի Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում մարդ-արջ կոնֆլիկտի մեղմացման և հատուցման միջոցառումների ներկայացմանը: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից արջերի կողմից առավել հաճախ հարձակումների ենթարկված տնային տնտեսություններին տրամադրվել են […]
Իմանալ ավելին
«Հայաստանը կանգնած է ջրային պաշարներին առնչվող լուրջ մարտահրավերների առաջ, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, և ունի անհապաղ և երկարաժամկետ ռազմավարության կարիք՝ սեփական ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործելու և կայուն գյուղատնտեսություն ապահովելու նպատակով»,- նման համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը և բանկի գյուղատնտեսության, պարենի, բնության և մարզերի զարգացման գծով […]
Իմանալ ավելին
Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով: Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ «Կանաչ» տրանսպորտ ներմուծելն օդի որակի բարելավման տեսանկյունից ամենակարևոր հանձնառություններից մեկն է, որ ստանձնել է համայնքը: Մայրաքաղաքում նախաձեռնված տրանսպորտային համակարգի բարեփոխումն առանձնանում է բնապահպանական բաղադրիչով: 12 մետրանոց այս էլեկտրական ավտոբուսը ցածրահատակ է, հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող […]
Իմանալ ավելին
Համաշխարհային Բանկը, Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության պայմաններում, հրապարակել է համապարփակ զեկույց, որը գնահատում է ՀՀ անտառտնտեսության ոլորտում լանդշաֆտի վերականգնման հնարավորությունները և տրամադրում ոլորտի պոտենցիալի մանրամասն նկարագրությունը։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ զեկույցը մշակվել է խորհրդակցական գործընթացի միջոցով՝ անտառտնտեսության ոլորտի ներկայիս կարգավիճակի, բարելավման հնարավորությունների և լայն օգուտների մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու […]
Իմանալ ավելին
Օգոստոսի 31-սեպտեմբերի 6-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանում և Արարատում։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացավ, որ փոշու պարունակությունը ողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում և Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-3-ը, 6-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 6-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոնում ամբողջ […]
Իմանալ ավելին
Սեպտեմբերի 4-5-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության փորձագետների հետ միասին՝ «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում իրականացրել են մակերևութային ջրերի համատեղ մոնիթորինգի աշխատանքներ: Eco.am  սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոնից տեղեկացավ, որ աշխատանքներին ներկա է եղել ծրագրի հայաստանյան և վրացական ներկայացուցիչները, ինչպես […]
Իմանալ ավելին
2019 թվականի դեկտեմբերին Միացյալ Ազգելի Կազմակերպության հերթական համաժողովի ժամանակ, հաշվի առնելով մթնոլորտային աղտոտվածությունը, որոշվեց այսուհետ սեպտեմբերի 7 ամբողջ աշխարհում նշել որպես «Կապույտ երկնքի համար մաքուր օդի» միջազգային օր։ Արդեն 4 տարի է սեպտեմբերի 7-ը նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»:  Այն այս տարի նշվում է «Միասին՝ հանուն մաքուր օդի» կարգախոսով: Օրվա խորհուրդն է երկրների […]
Իմանալ ավելին