Շրջակա Միջավայր

Կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած և զարգացող երկրներին անհրաժեշտ է ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի՝ Climate Ambition Summit-ի շրջանակում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Վիրտուալ գագաթնաժողովը նախաձեռնել են Միավորված ազգերի կազմակերպությունը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան՝ Իտալիայի ու Չիլիի հետ […]
Իմանալ ավելին
Սույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15։00-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է հանդիպում-քննարկում նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող բնապահպանական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ։ Քննարկման օրակարգային հիմնական հարցերն են․ 1․Բնապահպանական արդի հիմնական խնդիրները և դրանցից բխող սպառնալիքները Հայաստանի Հանրապետությունում 2․Շրջակա միջավայրի կառավարման արդյունավետության բարձրացման գործում շահագրգիռ կազմակերպությունների ներգրավման հնարավոր ձևաչափը 3․Այլ (Սևանա լճի […]
Իմանալ ավելին
Կլիմայի փոփոխությունը կամ հաճախ օգտագործվող գլոբալ տաքացում եզրույթը  արդեն մոտ երեսուն տարի գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. այն ներկայումս համարվում է մարդկային հասարակության գոյատևման հիմնական մարտահրավերներից մեկը երկրագնդի վրա: Գլոբալ տաքացման երևույթի մասին գիտնականները բարձրաձայնել էին դեռևս անցյալ դարի 60-ականներին, սակայն այն միջազգային համագործակցության իրավական հարթություն տեղափոխվեց 1992թ. Ռիո-դե Ժանեյրոյում, երբ ՄԱԿ-ի անդամ երկրները […]
Իմանալ ավելին
Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի» նախագիծը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում: Ծրագրի մշակման գործընթացում ներգրավվել է «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության և գործընկեր կազմակերպությունների թիմը։ Թիմի կազմում ընդգրկվել են անկախ ազգային, ինչպես նաև միջազգային փորձագետներ։ ԿՔԳԾ-ի մշակումը ֆինանսավորվել է Չեխիայի կառավարության Պաշտոնական զարգացման աջակցության Տեխնիկական համագործակցության հիմնադրամի կողմից՝ ՎԶԵԲ-ի «Կանաչ […]
Իմանալ ավելին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Լոռու և Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած քաղաքների, Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի […]
Իմանալ ավելին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ նոյեմբեր ամսվա ընթացքում ձեռնարկել և իրականացրել է ծառատունկ՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տեղեկատվական կենտրոնը։ «Այս ընթացքում FPWC կողմից ավելի քան 6000 ծառ է տնկվել Վայոց Ձորի և Արարատի մարզերում։ Հատուկ ընտրված […]
Իմանալ ավելին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 19 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 663.000 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության […]
Իմանալ ավելին
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով խաղողագործներին, օգտվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, «որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բերքի ստացման համար»։ «Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի` ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։ Հիշեցնում ենք, […]
Իմանալ ավելին
Երևանի վարչական շրջաններում տեղադրվում են տեսակավորման համար նախատեսված նոր թափոնամաններ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ սկսում են Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջաններից: Ստորև՝ Հայկ Մարությանի գրառումը. Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնները. Աջափնյակը եւ Դավթաշենը առաջին վարչական շրջաններն են, որտեղ սկսում ենք տեղադրել տեսակավորման համար նախատեսված թափոնամանները: Այստեղ 16 կետերում […]
Իմանալ ավելին
Հայաստանի առանձին վայրերում դեկտեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով: Գիշերային եւ առավոտյան ժամերին տեղ-տեղ կնկատվի մառախուղ: Քամին՝ հարավարեւելյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ, օդերեւութաբանների կանխատեսմամբ, էապես չի փոխվի: Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է թաց ձյուն, գիշերային եւ առավոտյան ժամերին կնկատվի մառախուղ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի […]
Իմանալ ավելին