Շրջակա Միջավայր

Կայացավ REC Caucasus` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր` Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՇՄՆ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ինչպես նաև «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը: Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել շրջակա միջավայրի մոնիթորինգի միջսահմանային համատեղելի տվյալների և տեղեկատվության մատչելիության մակարդակը՝ Սևծովյան […]
Իմանալ ավելին
2021թ. ապրիլի 6-ին Երևանում կայացավ BSB-884 – «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր՝ Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի վերաբերյալ առաջին հանդիպումը: Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի տնօրեն, ծրագրի ղեկավար Նունե Հարությունյանը ներկայացրեց ծրագրի հիմնական դրույթները, նպատակը, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները: Ծրագիրը կտևի երկու տարի և ընդգրկում է չորս երկիր՝ Բուլղարիա, Ռումինիա, Հայաստան և Վրաստան, որի […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ուսումնասիրել են ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բարձրաձայնված՝ «Ազատի ջրամբար, ամբողջովին թոռերի մեջ» վերտառությամբ բնապահպանական իրավախախտման վերաբերյալ նյութը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ մեկնարկում է «ԼԻՆԵ՛ՆՔ ԻՐԱԶԵԿ, ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ» կրթական միջոցառումների շարքը, որը հնարավորություն կընձեռնի մարզերի և Երևանի դպրոցների աշակերտներին մանրամասն ծանոթանալու օզոնային շերտի քայքայման բնապահապանական խնդրին և իրենց անմիջական դերակատարությունն ունենալ օզոնային շերտի վերականգնման գործում։ Միջոցառումների նպատակն է մարզերի […]
Իմանալ ավելին
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 5-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝  Ապրիլի 05-ի ցերեկը, 07-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 06-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր […]
Իմանալ ավելին
Մեր երկրում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտը վերանայելու, ինստիտուցիոնալ առումով վերաձևավորելու և փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա։Սա շրջակա միջավայրի նախարարության առջև ծառացած մտահոգիչ և առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որին պետք է հանգուցալուծում տալ 2021 թվականի ընթացքում։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի  հրամանով ամիսներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունում ձևավորվել է աշխատանքային […]
Իմանալ ավելին
«Կանաչ վերականգնման» թեման ընդլայնելու և առկա մարտահրավերների հաղթահարման և ճգնաժամի մեղմման համար շրջակա միջավայրի ոլորտում բարենպաստ նորարարական գաղափարներ առաջարկելու նպատակով իրականացվում է «Greenovation» մրցույթը, որի արդյունքում  մասնակից տարբեր կառույցներ՝ կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, անհատներ և այլն կառաջարկեն տարբեր մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ստեղծագործ լուծումներ: Հայաստանում մրցույթի համար առաջարկվում են հետևյալ հիմնական թեմաները. Էներգաարդյունավետություն […]
Իմանալ ավելին
Քաղաքապետարանը սկսել է «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Այս մասին գրում է Երևանի քաղաքապետարանը Facebook-ի իր էջում՝ հրապարակված տեսանյութին կից։ Նշվում է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ: «Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ շարունակվում է մոնտաժման գործընթացը», […]
Իմանալ ավելին
Սույն թվականի ապրիլի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:03-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան՝ Շորժա քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […]
Իմանալ ավելին
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահ Մանուկ Մանուկյանի կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկն ծուռթաթ քոթոթի է արձանագրել վայրի բնության գրկում։ Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հանրային կապերի բաժինը: Մինչ այսօր Հայաստանի տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են բանտարկված մնալ ավելի քան 10 կարմիրգրքյան արջեր։ Կենդանիները պահվում են փոքր վանդակներում, զրկված մասնագիտական խնամքից […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել