Այլ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում ծանոթացել է մարզի Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում մարդ-արջ կոնֆլիկտի մեղմացման և հատուցման միջոցառումների ներկայացմանը: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից արջերի կողմից առավել հաճախ հարձակումների ենթարկված տնային տնտեսություններին տրամադրվել են […]
Իմանալ ավելին
«Հայաստանը կանգնած է ջրային պաշարներին առնչվող լուրջ մարտահրավերների առաջ, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, և ունի անհապաղ և երկարաժամկետ ռազմավարության կարիք՝ սեփական ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործելու և կայուն գյուղատնտեսություն ապահովելու նպատակով»,- նման համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը և բանկի գյուղատնտեսության, պարենի, բնության և մարզերի զարգացման գծով […]
Իմանալ ավելին
Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով: Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ «Կանաչ» տրանսպորտ ներմուծելն օդի որակի բարելավման տեսանկյունից ամենակարևոր հանձնառություններից մեկն է, որ ստանձնել է համայնքը: Մայրաքաղաքում նախաձեռնված տրանսպորտային համակարգի բարեփոխումն առանձնանում է բնապահպանական բաղադրիչով: 12 մետրանոց այս էլեկտրական ավտոբուսը ցածրահատակ է, հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող […]
Իմանալ ավելին
Համաշխարհային Բանկը, Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության պայմաններում, հրապարակել է համապարփակ զեկույց, որը գնահատում է ՀՀ անտառտնտեսության ոլորտում լանդշաֆտի վերականգնման հնարավորությունները և տրամադրում ոլորտի պոտենցիալի մանրամասն նկարագրությունը։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ զեկույցը մշակվել է խորհրդակցական գործընթացի միջոցով՝ անտառտնտեսության ոլորտի ներկայիս կարգավիճակի, բարելավման հնարավորությունների և լայն օգուտների մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու […]
Իմանալ ավելին
Ձմերուկը, որը համարվում է հատապտուղ, 92 % բաղկացած է ջրից: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A և B6, ինչպես ամենակարևոր և հզոր հակաօքսիդանտներից մեկը՝ վիտամին C, որի նորման լրացնելու համար բավական է օրական ուտել 4 կտոր ձմերուկ: Նորաթուխ մայրիկները հաճախ վախենում են մինչև 1 տարեկան փոքրիկին ձմերուկ տալ։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Մանկաբուժության թիվ […]
Իմանալ ավելին
Օգոստոսի 31-սեպտեմբերի 6-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանում և Արարատում։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացավ, որ փոշու պարունակությունը ողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում և Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-3-ը, 6-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 6-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոնում ամբողջ […]
Իմանալ ավելին
Սեպտեմբերի 4-5-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության փորձագետների հետ միասին՝ «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում իրականացրել են մակերևութային ջրերի համատեղ մոնիթորինգի աշխատանքներ: Eco.am  սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոնից տեղեկացավ, որ աշխատանքներին ներկա է եղել ծրագրի հայաստանյան և վրացական ներկայացուցիչները, ինչպես […]
Իմանալ ավելին
2019 թվականի դեկտեմբերին Միացյալ Ազգելի Կազմակերպության հերթական համաժողովի ժամանակ, հաշվի առնելով մթնոլորտային աղտոտվածությունը, որոշվեց այսուհետ սեպտեմբերի 7 ամբողջ աշխարհում նշել որպես «Կապույտ երկնքի համար մաքուր օդի» միջազգային օր։ Արդեն 4 տարի է սեպտեմբերի 7-ը նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»:  Այն այս տարի նշվում է «Միասին՝ հանուն մաքուր օդի» կարգախոսով: Օրվա խորհուրդն է երկրների […]
Իմանալ ավելին
ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով 2023-ի օգոստոսը դիտարկումների ողջ պատմության ընթացքում դարձել է երկրորդ ամենաշոգ ամիսը՝ այս տարվա հուլիսից հետո․ «Աշխարհում սկսվել է կլիմայական ճգնաժամ, որը պահանջում է համատեղ ջանքերի ակտիվացում»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերով․ «Մեր մոլորակում 2023-ի ամառը  գրանցվել է, որպես ամենաշոգը»։ Իսկ ավելի վաղ նա նաև հայտնել էր, որ 2023 թվականի […]
Իմանալ ավելին
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, որը զեկուցում էր նախագիծը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկած փոփոխություններն ու լրացումները թույլ կտա կարգավորել ոլորտի բարձիթողի վիճակը։ Մարտիրոսյանի պնդմամբ․ «Կարգավորումից հետո գնորդը կարող […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել