Այլ

Հրդեհները շրջակա միջավայրին, ինչպես նաև մեր երկրի կենսաբազմազանությանն ու կենսաանվտանգությանն սպառնացող թիվ մեկ մարտահրավերներից է։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տեղեկացմամբ, հանրապետության տարածքը դեռևս համարվում է բարձր կարգի հրդեհավտանգ, ուստի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է ցուցաբերել առավել զգոնություն և ներկայացնում հրդեհների առաջացման հիմնական պատճառները։ Հրդեհների առաջացման պատճառները լինում են և՛ բնածին, և՛ մարդածին, սակայն վիճակագրությունը […]
Իմանալ ավելին
Սեպտեմբերի 4-8-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է «Կոլլիզիոն գոտու հրաբխականությունը և առնչվող վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են անվանի գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Գերմանիայից, Թայվանից, Թուրքիայից, Իտալիայից, Իրանից, Կոլումբիայից, Կոստա Ռիկայից, Հայաստանից, Հունգարիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Շոտլանդիայից, Ռուսաստանից, Սաուդիան Արաբիայից, Ֆրանսիայից։ Գիտաժողովը համախմբել է գիտնականների, ովքեր կատարում են հետազոտություններ՝ 1․ հրաբխագիտության, 2․հրաբխային վտանգների, […]
Իմանալ ավելին
Օգոստոսի 28-31-ը Չինաստանի գիտությունների ակադեմիայի Կունմինի բուսաբանության ինստիտուտի կողմից կազմակերպված «Frontiers of Plant Diversity Conservation Research in the Pan-Third Pole Region» միջազգային սիմպոզիումին, որպես հրավիրված խոսնակ, զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն կ.գ.թ. Արսեն Գասպարյանը։ Սիմպոզիումին մասնակցել են Կովկասի, Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանների բուսաբանական հետազոտություններ իրականացնող առաջատար […]
Իմանալ ավելին
Վերջերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին զանգ էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի հարակից հատվածներում հյուծված, երիտասարդ քարարծիվ են գտել։ Տեսչական մարմնի աշխատակիցները քարարծվին տեղափոխել էին «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ, որտեղ նա ստացել է համապատասխան խնամք։ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի փոխանցմամբ մասնագետները, Հայաստանում առաջին անգամ  քարարծվի վրա հաջողությամբ տեղադրել են […]
Իմանալ ավելին
Երևանի բուսաբանական այգու Սևանի բաժանմունքը հիմնադրվել է 1944 թվականին։  Սևան քաղաքի հյուսիս-արևելյան մասում 6,5հա տարածք զբաղեցնոց այգին  աշխարհի ամենաբարձրադիր եզակի այգիներից է՝ 1920-2000մ: Eco.am սոցիալական հարթակը, Երևանի Բուսաբանական այգուց տեղեկացավ, որ Սևանի բուսաբանական այգու նպատակն է` երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական շրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուի ստեղծումը, ինչպես նաև գոյության նոր […]
Իմանալ ավելին
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15°С ցածր: Հանրապետությունում այդ անցումը սեպտեմբերին սկսվում է լեռնային շրջաններից, ամսվա երրորդ տասնօրյակում տարածվում նախալեռնային գոտիների վրա, իսկ հովտային գոտիներում այս ամսին դա տեղի չի ունենում, այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային […]
Իմանալ ավելին
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ծրագրերի կառավարիչ Էրսին Էսենի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO)  ներկայացուցիչներին։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպմանը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ծրագրերի կառավարչի հետ քննարկվել է «Հայաստանում hողերի վերականգնում և […]
Իմանալ ավելին
Վերջին 5 օրերին ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել։ Eco.am սոցիալական հարթակը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկացավ, որ միայն օգոստոսի 27-31-ը հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում, մոտ 200 քմ և ավելի 28 տարածքում հրդեհ բռնկվել։ Ըստ տեղեկատվության, մասնավորապես՝ 1․ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 400 քմ, 2․Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 7 հա, […]
Իմանալ ավելին
Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Ծովագյուղ համայնքի հարակից ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 72 հատ ապօրինի խեցգետնաորսիչ՝ 1176 մ երկարությամբ։ Eco.am  սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ միջոցառումների արդյունքում թվով 36 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն […]
Իմանալ ավելին
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել «Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները կիսալեռնային և լեռնային երկրներում» միջազգային գիտակիրառական գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցել են ՌԴ պետական հիդրոօդերևութաբանության համալսարանի, նույն համալսարանի Հիդրոլոգիայի և օվկիանոսագիտության ինստիտուտի, Ռուսհիդրոմետի պետական հիդրոլոգիական ինստիտուտի, Բելառուսի պետական համալսարանի, Խարկովի Վ. Կարազինի անվան ազգային համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի, Լեռնային Ալթայի պետական համալսարանի, Յուգորսկի պետական համալսարանի, «Հայհիդրոմետ» […]
Իմանալ ավելին