Այլ

Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ Այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում […]
Իմանալ ավելին
Մինչ ֆուտբոլի երկրպագուները քննարկում են Ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքներն ու չեմպիոնների արդարացի և ոչ արդարացի հաղթանակը, Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է ֆուտբոլի օգտակար ու վնասակար հատկությունների մասին։ Մանկության տարիներին բոլորս էլ, անկախ սեռից,  բակային ֆուտբոլի «առաջնությունների» ժամանակ վնասվածքներով ենք տուն վերադարձել, սակայն հանդիպել ենք ծնողների խրախուսանքին, թե՝ ընկնել վեր կենալով ես մարդ դառնում, կամ՝ […]
Իմանալ ավելին
Սույն թվականի հունիսի 28-ին «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությունն ահազանգել էր «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ծառահատման դեպքի վերաբերյալ։Շրջակա միջավայրի նախարարի բանավոր կարգադրությամբ ահազանգը ստանալուց անմիջապես հետո՝ կեսգիշերին, ազգային պարկի փոխտնօրենի գլխավորությամբ պահնորդական խումբն այցելել էր դեպքի վայր և ահազանգել ՀՀ Ոստիկանության Դիլիջանի բաժին։ Հաղորդման հիման վրա Ոստիկանությունում կազմվել էր արձանագրություն և հարուցվել վարույթ։ Դիլիջանի ոստիկաններն Ազգային […]
Իմանալ ավելին
«Մեր ձկնային պաշարներն ամենակարևորը պետք է դիտենք երկու տեսանկյունից. առաջին՝ որպես սննդային շղթայի վերին օղակ, որը կարելի է օգտագործել՝ որպես հնարավորություն, Սևանա լճից օրգանական նյութի արտահանում: Եվ երկրորդ՝ Սևանա լճում պետք է ունենանք ձկան պաշար՝ ռազմավարական առումով»,- լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: «Այս գեոքաղաքական […]
Իմանալ ավելին
Հարմարվողականության հզորացմանը և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնմանը նվիրված անտառտնտեսության ծրագրի համար այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման  համաձայնագիր կնքեց` որպես իր կողմից բնաիրային ներդրում:  Այս մասին հայտնում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից։ Ըստ կազմակերպության՝ սա Եվրոպայում և […]
Իմանալ ավելին
Հունիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) ընթանում է  «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Տարազային համալիրները Հայաստանի պատմության թանգարանի շուրջ 400 հազար տարբեր տեսակի հավաքածուների մի մասն են։ Ժամանակավոր ցուցահանդեսի ընթացքում հանրությանն են ներկայացվել 140-ից ավելի տարազի համադրված համալիրներ, առանձին տարրեր, որոնց առաջին անգամ կցվել են բնօրինակ […]
Իմանալ ավելին
Այսօր Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի երկրի բնական էկոհամակարգերի պաշտպանությունը: Այս մասին ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը 2021թ. հուլիսի 7-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Եթե սա կորցնենք, երկիր ենք կորցնում: Պետք  է լրիվ վերակառուցենք մեր մոտեցումը բնության և հանքարդյունաբերության նկատմամբ: Այսօր գործող հանքարդյունաբերությունը պետք է բերենք […]
Իմանալ ավելին
Վարդավառը Հայաստանում ամենասիրելի ամառային տոներից մեկն է, որին մեծ ոգևորությամբ սպասում են մեծից մինչև փոքր։ Այդ օրը մեծերը մի քանի ժամով ընկնում են մանկության գիրկը, իսկ փոքրերն էլ՝ արտոնություն են ստանում անարգել, մի լավ ջրել մեծերին։ Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն այս տարի կտոնվի հուլիսի 11-ին։  Այս […]
Իմանալ ավելին
Գիտնականները պարզել են, որ օրական մի քանի կտոր ձմերուկ ուտելը բարձրացնում է տրամադրությունը և օգնում խուսափել ընկճվածությունից։ Իրականում ձմերուկը օրագանիզմում խթանում է արգինինի արտադրությունը, ինչն էլ դրականորեն է անդրադառնում մարդու հոգեկանի վրա։ Քաղցրահամ այս հատապտուղը ամռանը դառնում է շատերիս սննդակարգի անբաժանելի մի մասնիկը, քանի որ այն և համեղ է և առողջարար։ Eco.am-ն իր ընթերցողների համար […]
Իմանալ ավելին
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, որի շրջանակներում ձեռք կբերվեն համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ։ Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ստուգումների արդյունքում կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման […]
Իմանալ ավելին