Այլ

Ողջունելով հյուրերին՝ նախարար Պետրոսյանը շնորհավորել է պարոն Գալագերին Հայաստանում  Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առկա համագործակցության բարելավման և ավելի բարձր նշաձողեր սահմանելու գործին։ Դեսպան Գալագերը ևս շնորհավորել է նախարար Ռոմանոս Պետրոսյանին վերանշանակվելու կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնել հանդիպման […]
Իմանալ ավելին
Բերքահավաքի թեժ շրջանը՝ Հայաստանի մարզերում, սարերի հետևում չէ։ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի, ինչպես նաև 5-10 տոկոսի չափով համայնքների միջոցներով վերջին շրջանում մեր երկիր է ներմուծվել 540 միլիոն 725 հազար դրամի գյուղատնտեսական տեխնիկա և գյուղսարքավորում, և ըստ հիմնադրամ ներկայացված հայտերի` բաշխվել 13 միավորված համայնքներում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։ Այսպիսով 13 համայնքի […]
Իմանալ ավելին
Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի Շրջակա միջավայրի նախարարությունը հերթական ահազանգն է ստացել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղից 1.2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող ջրաշուշանների լճի մոտ 1 հատի արժեքը 500 դրամ գնով վաճառում են կարմիր գրքում գրանցված ծաղիկը։ Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս […]
Իմանալ ավելին
Հ ՇՄ նախարարությունը նախաձեռնել է ՇՄԱԳ օրենքի նախագծի փոփոխություններ։ Շրջակա միջավայրի նախարարությանը կից Հասարակական խորհրդի անդամները վեր են հանել ոլորտում առկա խնդիրները և ներկայացրել նախարարությանը լուծումների իրենց տեսլականը։ Կանաչ Հայաստան Բնապահպանական Կրթական ՀԿ-ն ներկայացնում է այդ առաջարկները հանրության դատին։ Այս շարքում առաջինը ներկայացնում ենք Armenian Forests Environmental NGO / Հայաստանի Անտառներ ՀԿ նախագահ  Նազելի Վարդանյանի […]
Իմանալ ավելին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք` ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ Ձու» ընկերությունների գերիշխող […]
Իմանալ ավելին
Դուք երևի նկատել եք, թե ինչ եռուզեռ է այժմ տիրում էկոարտադրանքի շուրջ: Բոլոր սոցիալական ցանցերը կոչ են անում հրաժարվել պլաստիկե տարաներից ու տոպրակներից: Դա մարքեթինգային քայլ չէ, այլ՝ գնորդների և արտադրողների ընտրությունն է: Գաղտնիք չէ, որ փաթեթավորումն աղտոտում է շրջակա միջավայրը, այդ իսկ պատճառով, լավ կլինի, եթե փաթեթավորումն իրականացնենք էկո տարբերակով՝ թղթից։ Eco.am-ն այսօր կներկայացնի […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված լրացումների շնորհիվ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱԱՀ-ից ազատվել են բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծումը և իրացումը։ Արդյունքում՝ 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված  բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան […]
Իմանալ ավելին
Հայաստանում այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը ավելացել է: Համաձայն պաշտոնական տվյալների՝  մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 21, 2020-ին՝ 15 հազար 798, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 17 հազար 211: Բացի այս, ավելացել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 199-ից հասնելով 236-ի: Մյուս […]
Իմանալ ավելին
Առողջ սիրտը խթանում է առողջ ուղեղ ունենալուն, իսկ ուղեղի լավ աշխատանքին խթանում է ոչ միայն բավարար քունը, այլ նաև ճիշտ սնունդը։ Eco.am-ն առաջարկում է 8 սնունդ, որոնք կօգնեն Ձեզ բարելավել հիշողությունը։ 1․Քրքում-Այն հիմնական բաղադրիչն է կարրի փոշու մեջ, և ունի մի շարք օգտակար հատկանիշներ ուղեղի համար։ Կարող է բարելավել հիշողությունը: Հիմնականում օգտակար է այն մարդկանց […]
Իմանալ ավելին
Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզում, Քասախ գետի գետահովտում մաքրման աշխատանքներ են կազմակերպվել։ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը հարակից համայնքների բնակիչների հետ համատեղ Քասախ գետի հունը և տարածքը մաքրել են կոշտ կենցաղային թափոններից և կուտակված աղբից։ Միջոցառմանը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ում խոսքով նմանատիպ միջոցառումները միտված են  քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ դառնալ իրենց […]
Իմանալ ավելին