Հ ՇՄ նախարարությունը նախաձեռնել է ՇՄԱԳ օրենքի նախագծի փոփոխություններ։ Շրջակա միջավայրի նախարարությանը կից Հասարակական խորհրդի անդամները վեր են հանել ոլորտում առկա խնդիրները և ներկայացրել նախարարությանը լուծումների իրենց տեսլականը։
Կանաչ Հայաստան Բնապահպանական Կրթական ՀԿ-ն ներկայացնում է այդ առաջարկները հանրության դատին։
Այս շարքում առաջինը ներկայացնում ենք Armenian Forests Environmental NGO / Հայաստանի Անտառներ ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանի առաջարկությունները։
Հ․Գ․
ՇՄԱԳ-ը՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ( ՇՄԱԳ, EIA (անգլ.՝ Environmental Impact Assessment)), շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման Միջազգային միության (IAIA, International Association for Impact Assessment) տերմին է։ Նախատեսված է պլանավորվող տնտեսական գործունեության ցանկացած տեսակների ազդեցության վտանգավորության աստիճանի և ինտենսիվության բացահայտմանը շրջակա միջավայրի և հասարակական առողջության վրա։






Թողնել մեկնաբանություն