Էկո էներգիա

Գաղտնիք չէ, որ էլեկտրաէներգիան ստանում ենք հողից, լինի դա էլեկտրակայանից, թե՝ հողից հանքանյութեր հանելու համար։ Ոչ մի էներգիայի աղբյուր հնարավոր չէ ստանալ՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության, ուստի և՛ վառելիքի, և՛ արտադրության համար բնական ռեսուրսների կարիքը միշտ էլ կա, անկախ նրանից, թե դա ածուխ է, գազ, միջուկային կամ վերականգնվող աղբյուրներ, միևնույն է, էներգիայի յուրաքանչյուր աղբյուր […]
Իմանալ ավելին
Eco.am սոցիալական հարթակն արդեն անդարադարձել էր, որ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերության և Ամբեր Կապիտալ Արմենիա հիմնադրամի միջև կնքվել է ներդրումային պայմանագիր։ Ամբեր Կապիտալի ներդրումը կարևոր նշանակություն կունենա ԷկոՎիլի միջազգային գործունեության ընդլայնման, արտադրության նոր հոսքագծերի գործարկման, վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր և հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Մանրամասները՝ կից ռեպորտաժում․
Իմանալ ավելին
Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրով կմշակի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը» (SECAP): Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ աշխատանքների մեկնարկային հանդիպմանը մասնակցել են քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող ստորաբաժանումների, համայնքային կազմակերպութնունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ներկայացուցիչները: Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ընդգծել […]
Իմանալ ավելին
«Երևանի բոլոր վարչական շրջաններում հին նատրիումային տեսակի լուսատուները փոխարինվում են նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով։ Արդեն 5500-ից ավելի լուսատուներ փոխվել են»,- լրագորղների հետ հանդիպմանն այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը։ ԼԵԴ տեսակի լուսատուների տեղադրումն ուղեկցվում է նաև հենասյուների, մալուխների նորացման աշխատանքներով։ Դրանք էլ իրենց հերթին բերում են էներգավթարների, համակարգի խափանումների դեպքերի կրճատման։ […]
Իմանալ ավելին
Հունիսի 29-ի ՀՀ Կառավարության նիստում բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության (ռենովացիա) ծրագրում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի առաջարկով, օրենքում փոփոխություն կատարվեց։ Արդյունքում՝ մեկ տարով՝ մինչև 2024թ. հուլիսի 1-ը, երկարաձգվեց ծրագրի գործողության ժամկետը, ինչպես նաև նախատեսվում է ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման հարցում որդեգրած նոր մոտեցում: Eco.am սոցիալական հարթակը […]
Իմանալ ավելին
«Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» 3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու «ԷկոՎիլում», որը հանդիսանում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործող դիվերսիֆիկացված ընկերությունների խումբ: Ներդրումներից ստացված կապիտալը կաջակցի խմբի արտադրական հզորությունների ավելացմանը՝ հնարավորություն ընձեռելով «ԷկոՎիլին» ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանում և մուտք գործել այնպիսի նոր շուկաներ, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի վաճառքը և էլեկտրաշարժունակությունը: Ներդրումը նաև կօժանդակի […]
Իմանալ ավելին
 «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում – 2023» զեկույցը, որում հաշվարկված է 120 երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի էներգիայի վերափոխման ինդեքսը (ԷՎԻ)։ Eco.am սոցիալական հարթակը, «Լույս» հիմնադրամից տեղեկացավ, որ 2023թ․ Հայաստանում էներգիայի վերափոխման ինդեքսը կազմել է 53.6 միավոր, որը 3.0 միավորով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Հայաստանն այս […]
Իմանալ ավելին
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագրի շրջանակներում․ «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) Վայոց ձորի և Սիսիանի 3 շահառու համայնքներին են փոխանցել ֆոտովոլտային հիբրիդ շարժական կայաններ։ Eco.am սոցիալական հարթակը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ կայանները կարող են աշխատել ինչպես ցանցին միացած տարբերակով, այնպես […]
Իմանալ ավելին
«Աշխարհում ամենաարագը աճում է արևային էլեկտրակայանների հզորությունը՝ մեկ տարվա ընթացքում դրանք աճել են 24 տոկոսով»,- նման եզրահանգման են եկել  Ember անկախ վերլուծական կենտրոնի փորձագետները։ Ըստ նրանց, աշխարհում նման էներգիայի քանակը բավական է Հարավաֆրիկյան Հանրապետությանը ամբողջությամբ լույսով և ջերմությամբ ապահովելու համար։ «Այժմ ավելի քան 60 երկրներ իրենց էներգիայի 10 տոկոսից ավելին արտադրում են քամուց և արևից: […]
Իմանալ ավելին
Արևային էներգետիկայի ոլորտում արհեստական ինտելեկտի (AI) առաջընթացը նորարարությունների նոր դռներ է բացել։ AI ալգորիթմներն օր օրի հեղափոխում են արևային արդյունաբերությունը՝ օպտիմալացնելով արևային էներգիայի արտադրության յուրաքանչյուր քայլը: Արևային կայանների նախագծումից և տեղադրումից մինչև մոնիտորինգ, սպասարկում և էներգիայի գերճշգրիտ բաշխում․ AI-ի միջոցով արդյունավետությունն ու կայունությունը ամենաբարձր մակարդակի են հասնում: Արևային վահանակների օպտիմալացում՝ հիմնված AI-ի վրա AI-ի միջոցով […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել