Էկո ապրելակերպ

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, ARALEZ ՀԿ-ն կազմակերպել էր ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ։ Ծաղկահավաքի ընթացքում հավաքվել են ապրիլի 24-ին անմար կրակի մոտ դրված ծաղիկները՝ երկրորդ կյանք ստանալու համար: Հավաքված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ, մոմեր պատրաստելու համար:
Իմանալ ավելին
Մաշկի սնկային ախտահարումները բավական տարածված են։ Դրանք առաջանում են մաշկի այս կամ այն հատվածում՝ նվազեցնելով կյանքի որակը և բազում անհարմարությունների պատճառ հանդիսանում։ Eco.am սոցիալական հարթակը Մաշկաբանության ազգային կենտրոնից տեղեկացավ, թե ինչը կարող լինել մաշկի սնկային ախտահարումների պատճառ։ Նախ՝ 1․ Խոնավ միջավայրը, 2․ անհատական հիգիենայի կանոնների անտեսումը, 3․ հողաթափերի, գուլպաների ու կոշիկների ոչ անհատական կրումը, 4․ […]
Իմանալ ավելին
Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հոգատար վերաբերմունք ցուցաբերել բնության ու շրջակա միջավայրի հանդեպ։ Պարզապես պետք է դա անել ամենօրյա աշխատանքի և սրտացավ վերաբերմունքի միջոցով։ Գրեթե մեկ ու կես տարի է Հայաստանում օրենքով արգելված է որոշ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը և հասարակության մի մասն արդեն գիտակցելով իր արարքի կարևորությունը՝ գնումների գնալիս մշտապես օգտագործումէ  բազմակի օգտագործման էկո պայուսակ։ Սակյան […]
Իմանալ ավելին
Տարեսկզբից Երևանի էլեկտրատրանսպորտային երթուղին համալրվել է մոտ 30 տրոլեյբուսներով։ 30 տրոլեյբուսներից 15-ը, դեռևս նախորդ տարեվերջին, ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանը, իսկ 15-ը` ՀՀ կառավարությունը։ Հաճախ ենք օգտվում տրոլեյբուսից, բայց քչերը գիտեն, թե երբ է ստեղծվել այն և երբվանից է կիրառվում Հայաստանում։  Eco.am սոցիալական հարթակն այսօր կներկայացնի մի քանի ուշագրավ փաստեր՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի մասին։ Հետաքրքիր […]
Իմանալ ավելին
Մարդկության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկն այսօր գլոբալ տաքացումն է։ Յուրաքանչյուրիս պարտքն է, որպեսզի մեր ամենօրյա արարքներով՝ տանը, աշխատավայրում և ամենուր պահպանենք շրջակա միջավայրը։ Eco.am սոցիալական հարթակը շրջակա միջավայրը և բնությունը փրկելու համար ներկայացնում է 30 քայլ։ 1․ Վերամշակեք աղբը։ 2․ Մի՛ օգտագործեք էլեկտրական սարքեր, եթե կարող եք այդ գործընթացն անել նաև ձեռքով: 3․ Լվացքի […]
Իմանալ ավելին
Ապրիլի 7-21-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը (Երևանի բուսաբանական այգի) և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն, իրականացնում են «Բուսաբանականը մետրոյում» հանրային իրազեկման արշավը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիայից։ Բուսաբանական այգին գիտական, բնապահպանական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակություն ունեցող հաստատություն է, որտեղ աճեցվում, հետազոտվում և պահպանվում են ավելի […]
Իմանալ ավելին
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաղադրիչի շրջանակներում մշակված՝ Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի ներկայացումը, ինչպես նաև մեկնարկ տրվեց Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացին: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ միջոցառմանը ներկա են եղել  ոլորտը կանոնակարգող […]
Իմանալ ավելին
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվել է ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների: Խորհրդանշական ծառատունկին միացել և մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մի շարք այլ երկրների դեսպաններ, վետերաններ ու կամավորներ: Միջոցառումն անցկացվում է 3-րդ […]
Իմանալ ավելին
Աշխարհագրական դիրքից և տարվա եղանակից կախված՝ գիշերային երկնքում դիտվող երևույթներն ու երկնային մարմինները փոփոխվում են։ Eco.am սոցիալական հարթակը, Բյուրականի աստղադիտարանից տեղեկացավ, որ ապրիլ ամսին Բյուրականի աստղադիտարանի տարածքից հնարավոր կլինի տեսնել՝ 1. Օրիոնի համաստեղությունը և Օրիոնի միգամածությունը 2. Մեծ Արջի համաստեղությունը, Միցար և Ալկոր կրկնակի աստղային համակարգը 3. Երկնակամարի ամենապայծառ աստղը’ Սիրիուսը 4. Բազումք (Պլեյադներ) աստղակույտը […]
Իմանալ ավելին
Շատ երկրներում մարտկոցը ընդհանուր աղբամանը նետելը համարվում շրջակա միջավայրի աղտոտում: Eco.am սոցիալական հարթակի ստեղծագործական թիմը հաճած է նկատում, որ Հայաստանում մարտկոցը ընդհանուր աղբամանը նետելը հայ հասարակության համար սովորական երևույթ է։ Մինչդեռ ԱՄՆ-ում նման արարքը պատժելի է: ԱՄՆ-ի 42 նահանգներում օրենքը պահանջում է հավաքել և վերամշակել օգտագործած մարտկոցները: Այդպիսով ամերիկացիները պահպանում են շրջակա միջավայրի մաքրությունն ու […]
Իմանալ ավելին