Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Ձեռքերը մարզելու 8 կանոն

Ձեռքերը մարզելու 8 կանոն
ՁԵՌՔԵՐԸ ՄԱՐԶԵԼՈՒ 8 ԿԱՆՈՆ Կանոնավոր մարզական վարժությունները լավացնում են արյան շրջանառությունը, որն ապահովում է ձեռքերի մատների արյան բավականաչափ քանակություն: Բացի դրանից, մարմնամարզության շնորհիվ պահպանվում է ձեռքերի ճկունությունը եւ այն կարող է նպաստել դրանց ձեւի լավացմանը: Ձեռքերի մարզական վարժություններն ունեն այն առավելությունը, որ կարող են կատարվել ամենուրեք` տրանսպորտում, ընդմիջմանը, հաղորդումներ նայելիս եւ այլն: Վարժությունը կատարեք ամեն օր, միշտ, երբ հիշում եք այդ մասին: Վարժությունից առաջ եւ հետո ձեռքերը բարձրացրեք գլխից վերեւ եւ կատարեք արագ շրջանաձեւ շարժումներ, ապա ձեռքերն ազատ ցած թողեք եւ թափահարեք: Մի քանի հեշտ վարժություններ. 1.Դաստակները պինդ բռունցք արեք եւ բաց թողեք: Վարժությունը կատարեք 10-15 անգամ: 2.Մատներն իրար սեղմեք այնպես, որ ափերը միմյանցից հեռու լինեն եւ մատներով զսպանակելով դրանք սեղմեք եւ թուլացրեք` իրարից չանջատելով: Վարժությունը կրկնեք 10-15 անգամ: 3.Օդում երկու ձեռքով թմբկահարեք` սկսելով ճկույթներից եւ վերջացնելով բութ մատներով: Վարժությունը նորից սկսեք ճկույթներից եւ կրկնեք 10-20 անգամ: 4.Ձեռքերը բարձրացրեք վեր եւ մատներով կատարեք շրջանաձեւ շարժումներ` ձախ եւ աջ` 1 րոպեի ընթացքում: 5.Մատները սեղմեք եւ թուլացրեք միայն վերջին եւ միջին հոդերում: Կրկնեք 10-15 անգամ: 6.Ձեռքերը դաստակներում ուժեղ ճկեք ցած եւ առավելագույնս ուղղեք վեր: Կրկնեք այն 8-10 անգամ: 7.Դաստակներով կատարեք շրջանաձեւ շարժումներ` աջ եւ ձախ, այն կրկնեք 8-10 անգամ: 8.Կատարեք փոքր ինչ շրջանաձեւ շարժումներ ուսագոտիներում` առաջ եւ հետ, աստիճանաբար արագացնելով տեմպը: Կատարեք 30-40 այդպիսի շրջանաձեւ շարժումներ:

Բուսական աշխարհի մասին ՀՀ Օրենքը

Բուսական աշխարհի մասին ՀՀ Օրենքը
So insisted received is occasion advanced honoured. Among ready to which up. Attacks smiling and may out assured moments man nothing outward. Thrown any behind afford either the set depend one temper. Instrument melancholy.