Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Խմե՛ք թեյ և եղե՛ք առողջ

Խմե՛ք թեյ և եղե՛ք առողջ
Ֆրանսիացի պրոֆեսոր Նիկոլյա Դանշենի կարծիքով՝ թեյի կանոնավոր օգտագործումը 24%-ով նվազեցնում է սիրտ-անոթային համակարգի հետ կապ չունեցող հիվանդություններից մահվան ռիսկը, հաղորդում է News Israel պարբերականը: Նրանք եկել են այս եզրակացությանը՝ հետազոտելով 18-95 տարեկան 131401 հիվանդի: Կամավորներին բաժանել են երեք խմբի՝ «թեյ և սուրճ չօգտագործողների», «1-4 բաժակ թեյ և սուրճ օգտագործողների» և «օրական 4 բաժակից ավելի թեյ և սուրճ օգտագործողների»: Պարզվել է, որ բացի թեյի և սուրճի սիրահար լինելուց՝ նաև սիգարետ սիրող մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը բարձր է: Սակայն, եթե մարդն օրական խմում է 4 բաժակ սուրճ, ապա նրա մոտ սիստոլիկ զարկերակային ճնշումը նվազում է, իսկ դիաստոլիկը՝ բարձրանում: Թեյի դեպքում պատկերը նույնն է, սակայն ավելի արտահայտված էֆեկտով: Թեյի սիրահարների խմբում սիրտ-անոթային համակարգի հետ կապ չունեցող հիվանդություններից մահվան ռիսկը ցածր էր 24%-ով:  Հատկապես ըմպելիքների բոլոր «պլյուսները» կարողանում էին գնահատել նախկին և ներկայիս ծխողները: Չծխողների վրա թեյը գրեթե որևէ ազդեցություն չի թողել: Հայտնի է, որ թեյն օգտակար է հակաօքսիդանտների պարունակությամբ: Ավելին, ըստ վիճակագրության՝ թեյ խմող մարդիկ ընդհանուր առմամբ վարում են առողջ ապրելակերպ՝ սրճամոլների համեմատ:

Eco-friendly PandaMR վիրտուալ հարթակ SoftConstruct-ի կողմից

Eco-friendly PandaMR վիրտուալ հարթակ SoftConstruct-ի կողմից
Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից մեկը՝ «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, ստեղծել է նոր վիրտուալ հարթակ  ցուցահանդեսների, բիզնես հանդիպուﬓերի կազմակերպման և քննարկուﬓերի համար առանց ժամանակի և տարածության խոչընդոտների: Հարթակը շատ ճիշտ ժամանակին թողարկվեց՝ հաշվի առնելով պանդեﬕայիի առաջացրած խնդիրները: Գովազդային տեսանյությում հարթակի կարևոր հատկանիշներից մեկը նշվում է այն, որ այլևս կարիք չկա իրական տաղավարներ ստեղծելու համար վնասել շրջակա միջավայրը, մասնավորապես, հնարավոր է դառնում կրճատել ծառահատումները տաղավարային դեկորների ստեղծման ընթացքում: Ներկայացնում ենք տեսանյութը ստորև:  

«Սոսու պուրակ» արգելավայրը շարունակում է մնալ ՀՀ պետական սահմաններում

«Սոսու պուրակ» արգելավայրը շարունակում է մնալ ՀՀ պետական սահմաններում
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրը, որի տարածքը կազմում է 64.2 հա, գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հերքելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե արգելավայրի կեսն անցել է Ադրբեջանին: «Հիշեցնենք, որ «Սոսու պուրակ» արգելավայրը ստեղծվել է համաձայն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958թ. սեպտեմբերի 13-ի N 341 որոշման: Այն գտնվում է Հարավային Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային մակրոլանջի ստորոտով անցնող Ծավ գետի ափին, հովտի ողողատային մասում, 700-750 մ բարձրության վրա։ Մինչև 2004թ. «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» գտնվում էր Կապանի անտառտնտեսության կազմում, որը, ըստ էության, պահպանությունն ապահովող լծակներ չուներ։ «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ․ մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ1044-Ն որոշման համաձայն առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության հանձնվել է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայությանը՝ պահպանության և վերականգնման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N1401-Ն որոշման «Սոսու պուրակ» պետական արգելավայրի» սահմանների ճշգրտման և քարտեզագրման արդյունքում արգելավայրի տարածքի չափը կազմել է 64.2 հեկտար»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում

Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում

Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը 100 տարի անց նորից հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Մանուլ (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր Մանուլը»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները «Խելացի մոնիթորինգի» դասընթացներին

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները «Խելացի մոնիթորինգի» դասընթացներին
«Շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիտորինգ Սևծովյան ավազանի երկրներում» ծրագիր շրջանականերում, դեկտեմբերի 15-17-ին «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները մասնակցեցին Խելացի մոնիթորինգի դասընթացներին, որի ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները՝ ԱԹՍ-ներով շրջակա միջավայրի դիտարկման տեխնոլոգիա Գետի որակի հեռավար չափման և մոնիտորինգի տեխնոլոգիա Օդու փոշու հեռավար չափման և մոնիտորինգի տեխնոլոգիա Կազմակերպվեց գիտարշավ՝ օդի փոշու չափման և մոնիտորինգի նմուշառման կետի որոշման համար։

Ոչնչացել է «Բանքսի սոճու» պետական արգելավայրը․ 2 կիսաչոր սոճի է մնացել

Ոչնչացել է «Բանքսի սոճու» պետական արգելավայրը․ 2 կիսաչոր սոճի է մնացել
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքին կից՝ Մարմարիկ գետի աջ ափին, ԽՍՀՄ տարիներին հիմնադրված «Բանքսի սոճու» արգելավայրը ոչնչացել է։ 4 հա տարածքում տնկված բանքսի տեսակի սոճու ընդամենը 2 ծառ է մնացել։ Դրանք էլ հիվանդ են։ Մարմարիկ գետից Ծաղկունյաց լեռներ տանող արահետով 500 մետր բարձրանալով՝ հասանք Թեժառույք վանական համալիր։ Հենց վանքի հարևանությամբ գտնվող բացատից ժամանակին սկիզբ է առել «Բանքսի սոճու» արգելավայրը։ Մեծ ջանքեր գործադրելուց հետո կարողացանք գտնել սոճիներ, դրանք հիվանդ էին և մասնակի չորացած։ Տարածքում բազմաթիվ էին հատված և համարակալված սոճիների չորացած բները։ Արգելավայրը հիմնադրվել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների սովետի 1959 թ.-ի N20 որոշմամբ, այս որոշմանը նախորդել է արգելավայրը ստեղծելու մասին Գիտությունների ակադեմիայի գրությունը։ Արգելավայրի պահպանությունն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի միջոցով։ Բանքսի սոճին տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Մեկենզի գետից և Արջի լճից մինչև Մինեսոտայի կենտրոնը եւ Միչիգան լճի հարավային ափը, Կանադայի արևելյան մասում՝ մինչև Հյուսիսային Բերմոնտ, Մեն նահանգի հարավային մասում։ Մշտադալար, խոշոր ծառեր են՝ մինչեւ 25 մ բարձրությամբ, ցանցառ, ձվաձև սաղարթով։ Բանքսի սոճին երիտասարդ տարիքում չափազանց արագ է աճում, իսկ 25-30 տարեկանից հետո սկսում է բավականին դանդաղ աճել։ Եվրոպա է մուտք գործել 1785 թվականին։ 50 տարի անտառային ոլորտում աշխատած անտառագետ Կառլոս Ստեփանյանի գործունեության մեծ մասն անցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» մասնաճյուղում։ Կառլոս Ստեփանյանն ասում է, որ, թեև ԽՍՀՄ մինիստրների սովետը արգելավայրը հիմնադրելու որոշումը կայացրել է 1959 թ.-ին՝ «Բանքսի սոճու» արգելոցը տնկվել է 1940 թ.-ին։ 4.5 հա տարածքում մի քանի ծառ է մնացել ժամանակին արգելոցում խնամք չիրականացնելու պատճառով։ «Ամբողջությամբ կանաչ, հոյակապ տարածք էր, հզոր ծառեր էին։ Եթե թփերը կտրվեր, սարերում ջուր կար՝ ջրվեր, եթե խնամվեր, մաքրվեր, սոճիները մինչ օրս կանգուն կմնային։ Անտառում միշտ տեսակների պայքար կա։ Մյուս՝ անարժեք ծառատեսակները բարձրացել, խեղդել են այդ արժեքավոր ծառատեսակին»,- ասաց անտառագետն ու հանեց գրպանից խնամքով փաթաթված սոճու կոնը։ Կոնը 7-ից 8 տարի ծառի վրա մնում է՝ իր ծլունակությունը չկորցնելով։ Կոնը վերցրել է անտառից, որպեսզի սերմն առանձնացնի։ Կառլոս Ստեփանյանը համոզված է, որ ինքը կարող է վերականգնել ծառատեսակը, բայց դա պետք է լինի պետական աջակցության շրջանակում։ Անտառագետը հիշում է, որ խորհրդային տարիներին էլ հատուկ խնամք չէր իրականացվում։ Բանքսի սոճիները տնկվելով՝ մտածել են, որ իրենք իրենց ծառերը կաճեն. չեն հեռացրել անարժեք ծառատեսակները, որպեսզի չխանգարեին սոճու աճին։ «Ոչ մի հույս չկա վերականգնելու։ Միակ տարբերակն այն է, որ անտառտնտեսությունում տարածք տրամադրեն, այս սերմերը ցանենք, մեծանան, դառնան բուսակներ՝ 3-4 տարեկան։ Դրանք տանել և տնկել հատուկ հատկացված տեղում կամ հենց իր տեղում, բայց այդ դեպքում պետք է տարածքը հատուկ վարվի, մաքրվի, ցանկապատվի, որպեսզի ո՛չ մարդիկ մտնեն, ո՛չ վայրի կենդանիները վնասեն բուսակները։ Կամ իր տեղում պետք է տնկվի, կամ անտառտնտեսության տարածքում, բազմացնենք, վերականգնենք։ Երբեք բանքսի սոճու սերմերից չի ցանվել, չի վերականգնվել։ Կարծել են, որ այդ հզոր ծառերը այդպես էլ առողջ կմնան»,– ափսոսանքվ նշում է անտառագետը։
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ արգելոցի մասին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տեղեկություն տրամադրել 1990 թ.-ից մինչ օրս արգելոցի պահպանման և ընթացիկ ծախսերի վերաբերյալ։ Բացի այդ, տեղեկություններ էինք խնդրել արգելավայրում առկա ծառատեսակների թվի և տեսակի վերաբերյալ։ Ծատառեսակների թվի մասին նախարարությունից որևէ տեղեկություն չեն հայտնել։ Նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող (այժմ գլխավոր քարտուղարի տեղակալ) Աշոտ Ավալյանը հայտնել է, որ  «Բանքսի սոճու» պետական արգելավայրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ենթակայության տակ։ Հրազդանի անտառտնտեսության ֆինանսավորումը կատարվում է համաձայն եկամուտների և ծախսերի նախահաշվի և իր մեջ ներառում է անտառտնտեսության բոլոր ծախսերը։ «Քանի որ «Բանքսի սոճու» արգելավայրը չի հանդիսանում իրավաբանական առանձին միավոր, ուստի նախահաշվում առանձին տողով չի ֆինանսավորվում։ Համաձայն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 29.01.1959 թ.-ի N20 որոշման՝ արգելավայրը զբաղեցնում է 4 հա տարածք, որտեղ հիմնականում բանքսի սոճու արհեստական տնկարան է։ Արգելավայրում ծառատնկման որևէ աշխատանք չի իրականացվել»,- իր պատասխանում գրել է Աշոտ Ավալյանը։ Սոճիները հիվանդացել են և հատվել «Հրազդանի անտառտնտեսության» ավագ անատառապետ Ստեփան Մարգարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ սոճու հազվագյուտ տեսակների վերացման հարցով դեռևս 2015 թ.-ին են ահազանգել։ 2015 թ.-ի սեպտեմբերի 30-ին Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ «Հրազդանի անտառտնեսությունում» հանձնաժողով է ստեղծվել, որը անտառապաթոլոգիական հետազոտությունների արձանագրություն է կազմել։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մեղրաձորի անտառապետության 39 քառակուսի 7 և 14 անտառամասերում 5․7 հեկտար տարածքում առկա են չորացած, ցցաչոր և չորացման գնացող բանքսի սոճիներ։ Հանձնաժողովը նպատակահարմար է գտել հիվանդությունների և վնասատուների հետագա տարածքումը կանխելու նպատակով չորացած և չորացման գնացող 144 ծառ հեռացնել անտառամասերից։ Հրազդանի անտառտնտեսության աշխատակիցներից բաղկացած հանձնաժողովի այս ակտից հետո՝ 2016 թ.-ին, Շրջակա միջավայրի նախարարության («Հայանտառ» ՊՈԱԿ-ն այդ ժամանակ Գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ էր գործում), «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներից մի նոր հանձնաժողով է ստեղծվել։ Ընտրողաբար ուսումնասիրություն է իրականացվել անտառամասերում և վերցվել են նշված տարածքներում գտնվող չորացած բանքսի սոճիներից նմուշներ` չորացման պատճառները որոշելու և առաջարկություններ ներկայացնելու համար։ Այս հանձնաժողովը, հղում կատարելով նախկին հանձնաժողովին, արձանագրել է, որ ընտրված 114 ծառերը համապատասխանում են սանիտարական հատման պահանջներին, և պետք է հատումներ արվեն, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 135 խորանարդ մետր։ «Միաժամանակ ուսումնասիրվող անտառային տարածքում 6 հեկտարի վրա առկա էին շուրջ 150 խմ ընդհանուր ծավալով ընկած, տապալված, չորացած բանքսի սոճու ծառեր, բներ, որոնց վերաբերյալ հանձնախումբը «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին առաջարկեց սահմանված կարգին համաձայն կազմակերպել դրանց դուրսբերումն անտառային տարածքներից և որպես թափուկ՝ անվճար տրամադրել անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքներին»,– ասված է հանձնաժողովի արձանագրության մեջ։ Ստեփան Մարգարյանը մեզ ցույց է տալիս այդ ժամանակ իր արած լուսանկարները, որոնք ևս հավաստում էին բանքսի սոճու չորացած ծառերի և բների առկայությունը։ Ըստ նրա՝ սոճու չորացման դեպքեր նկատվել են 1990-ականներից, իսկ 2003-2005 թթ.-ից սկսվել է համատարած չորացում։ Դեպքերի վերաբերյալ պարբերաբար ահազանգել են, սակայն միայն 2015 թ.-ին է հանձնաժողով ձևավորվել՝ հիվանդության պատճառները հասկանալու համար։ Այդ ժամանակ վերցվել է հողից, բնափայտից և կեղևից փորձանմուշ, սակայն չի պարզվել, թե ինչով են հիվանդ սոճիները։ «Այսօր տվյալ տարածքում առկա է ընդամենը 2 հատ կիսաչոր բանքսի սոճու ծառատեսակներ։ Իմ սուբյեկտիվ եզրակացությունն այն է, որ չորացման պատճառներից մեկը տարիքային խնդիրն էր, հասունացած ծառեր էին, որոնք իրենց հայրենիքում չէին»,– ասաց Ստեփան Մարգարյանը՝ հավելելով, որ հիվանդության, տարիքի պատճառին գումարվել է նաև բնական վերաճի բացակայությունը։ Քանի որ բանքսի սոճու կոները երկար տարիներ մնում են ծառի վրա, Հրազդանի անտառտնտեսությունում փորձել են դրանից սերմեր վերցնել և տնկիներ աճեցնել՝ սոճու տեսակը վերականգնելու նպատակով։ Ծառերի վարակված լինելու պատճառով հիվանդությունը փոխանցվել էր նաև կոներին, և նույնիսկ քիմիկատների օգտագործմամբ հնարավոր չի եղել բուսակներ ստանալ։ Այս օրերին կրկին փորձում են եղած երկու ծառից գոնե սերմեր ստանալ և տնկարանում աճեցնել։ Քանի որ բանքսի սոճիներն արդեն ընտելացել էին Մեղրաձորի բնակլիմայական պայմաններին, ավագ անտառապետը գտնում է, որ նույնիսկ կարելի է ներմուծել տնկիները և ծառատունկի միջոցով վերականգնել արգելոցը։ Դա կլինի նույն տարածքում, թե Հրազդանի անտառտնտեսություն մեկ այլ վայրում՝ երկորդական հարց է։

Ագրոտեխնոլոգիական Ստարտափ Մրցույթ 2021

Ագրոտեխնոլոգիական Ստարտափ Մրցույթ 2021

Ագրոտեխնոլոգիական Ստարտափ Մրցույթ 2021-ի հայտերի ընդունմանը մնաց ընդամենը 5 օր։

Շտապե՛ք լրացնել հայտը և պայքարել € 35,000 մրցանակային ֆոնդի համար։

Հզոր Հայկական գյուղատնտեսություն ԵՄ-ի հետ։

Մանրամասները այստեղ՝ https://nationinaction.com/green-agritech-startup-clash.../

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Green Agri-Tech Startup Clash 2021-ի նպատակն է բացահայտել տարբեր նորամուծական գաղափարներ, որոնք կլուծեն Ագրոարդյունաբերական սեկտորի առաջ ծառացած խնդիրներն ավելի արագ, պարզ և արդյունավետ եղանակ:

ՆՊԱՏԱԿԸ

Հնարավորություն տալ նորաստեղծ ընկերություններին հանդիպել և կապ հաստատել տեխնոլոգիական և ագրո ոլորտի կայացած ներկայացուցիչների հետ, և գտնել գործընկերության նոր հնարավություններ Նորաստեղծ ընկերություններին տալ հնարավորություն ներգրավել ներդրումներ Ստեղծել սոցիալական ազդեցություն և խթանել Հայաստանի տնտեսության կայուն և կանաչ զարգացումը Գտնել ՀԱԱՀ գյուղատնտեսական ինկուբատորի ապագա մասնակիցներ: (Մասնակից թիմերը կստանան ՀԱԱՀ Խելացի կենտրոնի անդամագրություն)

ՏԿԵ նախարար՝ չնայած առկա խոչընդոտներին՝ էներգետիկ ոլորտում շարունակվել են մեծածավալ ծրագրերն ու բարեփոխումները

ՏԿԵ նախարար՝ չնայած առկա խոչընդոտներին՝ էներգետիկ ոլորտում շարունակվել են մեծածավալ ծրագրերն ու բարեփոխումները
Դեկտեմբերի 22-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ուղերձով շնորհավորել է էներգետիկներին մասնագիտական օրվա առթիվ:
«Հարգելի էներգետիկներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ։ Չնայած անցնող տարվա փորձություններին՝ էներգետիկ ոլորտը, մեծամասամբ ձեր շնորհիվ, պահպանեց կայունությունն ու անխափան էներգամատակարարում ապահովեց ամբողջ երկրով մեկ։ Անուրանալի է ձեր դերն ինչպես համավարակի հաղթահարման գործում, այնպես էլ՝ պատերազմի շրջանում․ հարյուրավոր էներգետիկներ մեկնեցին ռազմաճակատ՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը, իսկ մյուսները շարունակեցին աշխատանքը թիկունքում, այդ թվում՝ նյութական աջակցություն ցուցաբերելով սահմանին գտնվող իրենց ընկերներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև համակարգի ընկերություններին տրամադրած ֆինանսական, տեխնիկական և նյութական օժանդակության համար։ Հարգելի գործընկերներ, Չնայած առկա խոչընդոտներին՝ էներգետիկ ոլորտում շարունակվել են այն մեծածավալ ծրագրերն ու բարեփոխումները, որոնք նախանշված էին ընթացիկ տարվա համար։ Մասնավորապես՝ մշակվել և Կառավարության քննարկմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը), իրականացվել են ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման աշխատանքներ, շարունակվել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման, Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան- էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված աշխատանքները, իրականացման փուլում են վերականգնվող էներգետիկայի բնագավառի զարգացմանն ուղղված նախագծերը, այդ թվում՝ Մասրիկ-1 և Այգ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրերը, Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբալոկի կառուցման աշխատանքները։ Առաջիկայում ևս շարունակվելու է ոլորտի արդիականացման և էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը։ Շարունակեք ամուր կանգնած մնալ ձեր «դիրքերում» և ապահովել Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող ճյուղի կայունությունը։ Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում նորանոր ձեռբերումներ և քաջառողջություն»,- նշված է նախարարի ուղերձում։

Ընկույզը կանխում է սրտի հիվանդությունը

Ընկույզը կանխում է սրտի հիվանդությունը
Սիրտ-անոթային հիվանդությունները ամբողջ աշխարհում հանդիսանում են մահացության հիմնական պատճառ: Չինաստանի Խուա Չժունի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի և Հարվարդի հանրային առողջության դպրոցի հետազոտությունները ցույց են տվել, որ ընկույզի օգտագործումը կարող է գրեթե մեկ երրորդով նվազեցրել սրտի հիվանդությունները, հայտնում է The Huffington Post-ը: Հիմնվելով նախկին հետազոտությունների տվյալների վրա` փորձագետները պարզել են ընկույզի ամենօրյա չափաբաժինը 28-29%-ով նվազեցրել է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:  Բացի այդ, այլ հիվանդություններից մահացության վտանգը նույնպես նվազել է 17%-ով: Ընկույզը միայն փոքր ազդեցություն ունի շաքարախտի և ինսուլտի զարգացման վտանգի առումով: Ընկույզը պարունակում է վիտամիններ, հանքային նյութեր և հագեցած ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը և օրգանիզում կատարվող բորբոքումները:  Ավելի վաղ Հարվարդի հանրային առողջության դպրոցն անց էր կացրել հետազոտություն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վրա ընկույզի ազդեցության վերաբերյալ: Շաբաթական երկու անգամ և ավելի հաճախ մի բուռ ընկույզ կերած կանանց մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը 35%-ով ցածր է եղել ընկույզ չօգտագործողների համեմատ: Նյութը՝ Meddaily.ru

«Կլիմայի փոփոխություն» դասընթաց՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար

«Կլիմայի փոփոխություն» դասընթաց՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար
«Հարամարվողականության ազգային ծարգիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից կազմակերպվում է «Կլիմայի փոփոխություն» վերնագրով դասընթաց՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար: Երկօրյա դասընթացը կկայանա դեկտեմբերի 22-ին և 23-ին Երևանում, DoubleTree by Hilton հյուրանոցում։ Դասընթացը նախատեսված է լրագրողների, բլոգերների, խմբագիրների, ռեժիսորների և մեդիա ոլորտի այլ ստեղծարար աշխատակիցների համար: Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ ընդհանուր տեղեկություն, թեմային առնչվող առկա խնդիրներն ու լուծումները Հայաստանում, ինչպես նաև վերջիններիս լուսաբանման ժամանակակից մոտեցումները և օրինակները: Դասընթացի մասնակիցներին կընձեռնվի բացառիկ հնարավորություն մասնակցելու լավագույն լրագրողական աշխատանքների հատուկ մրցույթին, որի շրջանակներում լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների: Դասընթացի օրակարգին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ http://climateworkshop.press/#rec226174205 կայքում: