Blog
In
other , shrjaka-mijavayr
Հրապարակվել է ՇՄՆ-ի «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2020 թվականի 4-րդ եռամսյակի տեղեկագիրը
Posted on 9 Փետրվարի, 2021

Ինչպիսի՞ն են եղել կլիմայական բնութագրերը, եղանակը, մթնոլորտային օդի և մթնոլորտային տեղումների որակն ու քանակը, մակերևութային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի որակն ու քանակը, հողերի որակը, անտառների մոնիթորինգի արդյունքները հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին (2020թ.):
Տեղեկագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝
http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/texekanq/eramsjak/IV%20Eramsyak%202020.pdf

In
other , shrjaka-mijavayr
Էկո հանրագիտարան. Քինուա
Posted on 8 Փետրվարի, 2021

Քինուան կամ սագախոտը ուտելի սերմ է, պարունակում է A, E և B վիտամիններ, հարուստ է բջջանյութով, կալցիումով, մագնեզիումով, ցինկով, ֆոսֆորով, երկաթով։
Սագախոտի սերմերը պարունակում են բարձր քանակությամբ լեցիտին և սելեն, որոնք պայքարում են բջիջների կոշտացման և քայքայման դեմ և անհրաժեշտ են օրգանիզմի առողջության համար: Գենետիկորեն չմոդիֆիկացված սննդամթերք է։ Լավացնում է մարսողությունը, նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը:
Պայքարում է ավելորդ քաշի և վաղաժամ ծերացման դեմ։
Բարձր քանակությամբ հակաօքսիդանտների շնորհիվ այն ունի հակաբորբոքային, հակավիրուսային, հակաքաղցկեղային և հակասթրեսային ազդեցություն։
Ունի ցածր գլիցեմիկ ինդեքս, որը լավ է արյան ճնշման կարգավորման համար։
Պատրաստվում է հեշտ և արագ (բրինձի պես)։ Կարելի է օգտագործել աղցանների, ապուրների, ինչպես նաև բոլոր ուտեստների մեջ՝ փոխարինելով բրինձին, բլղուրին և հնդկաձավարին։
In
other , shrjaka-mijavayr
Ապօրինի ծառահատումների և վառեփայտի ապօրինի մթերման դեպքեր
Posted on 8 Փետրվարի, 2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հայտնել ապօրինի ծառահատումների և վառեփայտի ապօրինի մթերման դեպքերի մասին։ Այսպիսով ապօրինությունները հայտնաբերվել են ՀՀ տարբե մարզերում։ ԲԸՏՄ հայտնում է․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 148 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 11.782.500 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին»։
In
other , shrjaka-mijavayr
ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որս
Posted on 8 Փետրվարի, 2021

2021 թվականի փետրվարի 4-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակցիները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայք, որտեղ արձանագրել են որսագողության մեկ դեպք. սպանվել էր ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի մեկ առանձնյակ։ Դեպքի վայրից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 3 քաղաքացի։ Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Կենսաբազմազանությունը բնական ժառանգություն է, որն անհրաժեշտ է պահպանել և փոխանցել ապագա սերունդներին, հատկապես նկատի առնելով դրա կենսական նշանակությունը և այն էկոհամակարգային ծառայությունները, որոնք այն ապահովում է։ Հորդորում ենք զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել Հայաստանի կենդանական աշխարհը։ Հիշեցնում ենք, որ Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։ Եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, այն է՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 4-6 ամիս ժամկետով։ Հայաստանի էնդեմիկ կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս։ Պետք է գիտակից ու սրտացավ վարք դրսևորենք բնության հետ շփման ժամանակ:
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. 2021 թվականի փետրվարի 1-ից 7-ը
Posted on 8 Փետրվարի, 2021

Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.53մ (07.02.2021թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում` Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.392մլն մ³, իսկ հունվարի 1-ից փետրվարի 7-ը ներառյալ՝ 13.177մլն մ³:

In
other , shrjaka-mijavayr
3.2 մլն եվրո` Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծման համար
Posted on 5 Փետրվարի, 2021

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրով 2021-22 թվականներին Շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, անտառների վրա ճնշման մեղմմանը և համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակում` Սյունիքի մարզում վերջին տարիներին իրականացրել է 16 ծրագիր, կատարվել է շուրջ 2.5 մլն եվրոյի ներդրում և ստեղծվել են երկու տասնյակ աշխատատեղեր։ 2021-2022 թթ.-ների համար պլանավորված գործողությունների համար նախատեսվում է ծախսել շուրջ 3.2 մլն եվրո։ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման, ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության կենսապայմանների բարելավումը: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում: Այսպիսով, ծրագրի շրջանակներում վերջին տարիներին՝ Ձեռք է բերվել վարչական շենք «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի համար, «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել են ելակետային ուսումնասիրություններ, «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել է սահմանագծում և սահմանների ճշգրտում, «Սոսու պուրակ» պետական արգելավայրի համար կատարվել է 99 սահմանասյուների տեղադրում, «Զվարթնոց» ԱՄԿ ՓԲԸ-ին տրամադրվել է դրամաշնորհ` օդերևութաբանական սարքավորումներ ձեռք բերելու համար, hիմնվել է 3 վրանային ճամբար «Արևիք» ազգային պարկ, «Խուստուփ» և «Սոսու» պուրակ պետական արգելավայր պահպանվող տարածքներում, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղին տրամադրվել է 3 կոմպլեկտ փոքր գյուղատնտեսական տեխնիկա (մոտոբլոկներ խոտհնձիչներով և այլ կցորդներով), «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 10 հատուկ ավտոմեքենա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսությանը» տրամադրվել է 9 հատուկ ավտոմեքենա, ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերին տրամադրվել է 5000-ական եվրո՝ համայնքային խնդիրների լուծման համար, ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերում անցկացվել են փոքր ծավալի բիզնես ծրագրերի մրցույթներ՝ դպրոցների, դպրոցականների, տնային տնտեսությունների միջև, Մեղրի համայնքին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ՝ գյուղատնտեսական շուկայի և ավտոկայանի կառուցման համաֆինանսավորման, ինչպես նաև Շվանիձոր բնակավայրի ոռոգման համակարգը վերազինելու համար, Կապանի համայնքապետարանին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ աղբատար մեքենայի և 56 կոնտեյների ձեռք բերման համար, կազմակերպելու աղբահանության համակարգ՝ ծրագրի 7 թիրախային բնակավայրերի համար, Ծրագրի թիրախային տարածքներում գրանցված 25 ՀԿ-ների կողմից մրցութային հիմունքներով ներկայացված փոքր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել, «Շիկահող» պետական արգելոցի բուֆերային գոտում գտնվող Ծավ, Ներքին Հանդ, Շիկահող և Սրաշեն բնակավայրերի մշտապես բնակվող տնային տնտեսություններին տրամադրվել են ջերմամեկուսիչ պատուհաններ՝ յուրաքանչյուրին մինչև 9 ք.մ., ինչպես նաև արևային ջերմատաքացուցիչներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կապանի անտառտնտեսության 2 հա տարածքում ծառատունկի իրականացում (9000 տնկի, տարածքի ցանկապատում և ոռոգման համակարգի հիմնում)։
In
other , shrjaka-mijavayr
5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՀՀ-ում. էպիկենտրոնը Շորժայում է
Posted on 5 Փետրվարի, 2021

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ Երևան քաղաքում 3 – 4 բալ ուժգնությամբ: Շորժայից հյուսիս-արևելք 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այս մասին Eco.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից: Այս պահին հայտնի է, որ փլուզումներ չկան: Մանրամասները ճշտվում են:
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
«ՀՀ-ում փաթեթավորման թափոնների դեպոզիտային վերադարձման համակարգի ներդրման հնարավորությունները» խորագրով առցանց խորհրդատվական աշխատաժողով
Posted on 4 Փետրվարի, 2021

«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագրի «Ոլորտային ներդրումների պլանավորում և ծախսերի ու օգուտների համեմատական վերլուծություն» 1.2 բաղադրիչի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է «Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման թափոնների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի (ԴՎՀ) ներդրման հնարավորությունները» խորագրով առցանց խորհրդատվական աշխատաժողով, որը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 11-ին, ժամը 10:30-ին Zoom առցանց հարթակի միջոցով։ Կից ներկայացված է աշխատաժողովի օրակարգը։ Առցանց աշխատաժողովի նպատակն է ներկայացնել ԵՄ-ի լավագույն փորձը, մասնավորապես` Լիտվայի հաջողված մոդելը փաթեթավորման թափոնների հավաքման համար, և քննարկել լավագույն տարբերակները Հայաստանում փաթեթավորման թափոնների ԴՎՀ-ի ներդրման համար: Առցանց խորհրդատվական աշխատաժողովին մասնակցությամբ հետաքրքրված անհատները, կազմակերպությունների, հասարակական սեկտորի ներկայացուցիչները կարող են զանգահարել +37411 818 508 հեռախոսահամարով կամ ուղարկել իրենց թեկնածությունը interproject@env.am , interproject.env@yahoo.com էլ. փոստին մինչև սույն թվականի փետրվարի 8-ը:
In
other , shrjaka-mijavayr
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է
Posted on 4 Փետրվարի, 2021

յան հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը:
Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է: 2015 թվականի համեմատ, 2019 թվականին տրանսպորտից արտանետումների քանակն ավելացել է մոտ 20%-ով:
Տրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 73.0%-ը բաժին է ընկնում ածխածնի օքսիդին (շմոլ գազ), 16.6%-ը` ցնդող օրգանական միացություններին, 10.0%-ը` ազոտի օքսիդներին և 0.4%-ը`այլ նյութերին:
Որքան մեծ է ճանապարհային ցանցի խտությունը և մեքենաների քանակը, այնքան բարձր է ածխածնի օքսիդի արտանետումների ծավալը:
In
other , shrjaka-mijavayr
Եղանակը Հայաստանում
Posted on 3 Փետրվարի, 2021





