Կենդանաբանական այգին չի տեղափոխվի, փոխարենը՝ կընդլայնվի իր տարածքում․ Ավինյան

https://eco.am/%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%ab%d5%b6-%d5%b9%d5%ab-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1%d6%83%d5%b8%d5%ad%d5%be%d5%ab-%d6%83%d5%b8/

Դեռևս այս տարվա ապրիլին Երևանի ավագանու արտահերթ նիստում քարքաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ ծրագիր ունեն Երևանի կենդանաբանական այգին տեղափոխել «Երևան պարկի» հատված։ Ըստ նրա նոր ֆորմատով այդ տարածքում կենդանիներն ավելի լավ ու բաց պայմաններում կլինեն, ինչը ներկայիս կենդանաբանական այգու պայմանները թույլ չեն տալիս։

Սակայն, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական երեկվա նիստի ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանի կենդանաբանական այգին չի տեղափոխվի, փոխարենը՝ կընդլայնվի իր տարածքում։

«Քննարկում էինք Երևանի կենդանաբանական այգին տեղափոխել Դալմայի այգիների 200-ից ավելի հեկտար տարածքում, բայց մեր վերջին գույքագրումից հետո պարզել ենք, որ կենդանաբանական այգու բալանսին բավականին մեծ տարածքներ կան հենց այդ նույն հատվածում։ Բնապահպանական վարչությանը հանձնարարական՝ կենդանաբանական այգու ունեցած տարածքների շրջանակում ընդլայնման նախագիծ ներկայացնել։ Ժամկետը՝ 1 ամիս», – նիստում հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Eco.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով