Անտառները մեր մոլորակի թոքերն են, քանի որ կանաչ բույսերը կլանում են ածխաթթու գազը և արտազատում թթվածին: Անտառներն ապահովում են թթվածնի շրջապտույտի շուրջ 28%-ը: 1 ժամում 1 հա անտառը արտադրում է 200 մարդու համար անհրաժեշտ թթվածին: Անտառները մեծ դեր են խաղում երկրագնդի համար և մարդու կյանքում, որի կարևորությունը մենք հազվադեպ ենք գիտակցում։ Արդյունքում, շատերին թվում է, թե կարելի հատել ծառը, հետո նորը տնկելու ակնկալիքով, կարծելով, թե այդ մեկ ծառի հատելով բնության մեջ ոչինչ չի խախտվի։ Բայց արի ու տես, որ անտառները պարզապես ծառեր չեն, այլ մի ամբողջ էկո համակարգ և անգամ մեկ ծառ կտրելով խաթարվում է բույսերի ու կենդանիների կապը՝ իսկ մարդու համար՝ խախտվում շրջակա միջավայրը։
«ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերությունը, որը տարիներ շարունակ մարդկանց իրազեկում է այլընտրանքային էներգիայի առավելությունների, բարձրաձայնում արևային էներգիայից օգտվելու կարևորության և բնապահպանական նշանակության մասին, այժմ այդ ամենն անում է սոցիալական հոլովակի միջոցով։
Գրեթե մեկ րոպեում, սոցիալական հոլովակի միջոցով, հանրությանն իրազեկում է բնապահպանական աղետի տանող այդ գործընթացի կանխարգելման մասին։
Առաջարկում ենք դիտե՛լ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների կողմից նկարահանած սոցիալական հոլովակը և ինքներդ վերլուծեք հետևանքները։






Թողնել մեկնաբանություն